00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Գեղամ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանն էլ շեշտեց՝ երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց հայրենիքի մասին իր իսկ գրած մի շարք քառատողեր։
«Ուզում եմ հիշեցնել 2020 թ. ձեր կողմից գրված «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը» մտքի մասին, ինչպես նաև հետևյալ քառատողը`
Տիգրանի քաղաքի լանջերին հորիզոն է ծփում անսահման
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռվին հանդիման։
Ստեփանակերտում, երբ այս բանաստեղծությունը կարդում էիք, սեպտեմբերի 27–ին, որ հրապարակում էիք, Տիգրանի քաղաքի լանջերից պատկերացնո՞ւմ էիք, որ դա ձեր հայրենիքն է, թե՞ մտածում էիք, որ գալու է մի ժամանակ, որ հայրենիք ու պետություն հակադրելու եք իրար»,– հետարքրքրվեց Մանուկյանը։
Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ նշված բոլոր տողերն իրենց արդիականությունը չեն կորցրել։ «Ամենևին էլ հայրենիքը պետությանը չի հակադրվում. երբ հայրենիքը փորձում ենք հակադրել պետությանը, ոչ հայրենիք ենք ունենում, ոչ էլ պետություն։ Հայրենիք ունենում ենք այն ժամանակ, երբ հասկանում ենք, որ հայրենիքը պետությունն է։ Այնպես որ` Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդը` ընտանիքը»,– հայտարարեց Փաշինյանը։
Մանուկյանն արձագանքեց, որ օջախը ատամներով են պահում, որ անգամ 1 սմ չկորչի, իսկ ընտանիքի անդամների վրա ոստիկանական մահակներ չեն բարձրացնում։
«Ես չեմ ուզում վիրավորել ձեր դասղեկին կամ հայոց լեզվի ուսուցչին, սակայն եթե դպրոցում Շիրազի` «Ո՞րն է բաբո, մեր հայրենիքը» բանաստեղծությունը լավ սովորացրած լինեիք, հայրենիքն ու պետությունը չէիք հակադրի, Արարատն էլ Արագածի հետ չէիք հակադրի»,– նկատեց Մանուկյանը։
Փաշինյանն հակադարձեց, որ ինքը մի երկրի վարչապետն է, որի ամենաբարձր գագաթը Արագած լեռն է։
Լրահոս
0