00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել ու լղոզել ենք. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 17.01.2024
Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ըստ Խաչատրյանի՝ ստացվեց, որ ԱդրբեջանըՓաշինյանից պոկեց Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, փոխարենը ոչինչ չտվեց։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Անկախության ողջ ընթացքում ՀՀ իշխանությունները Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չեն ֆիքսել ու լղոզել են։ ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա` անվտանգային մարտահրավերների մեջ Հայաստանի ռազմավարական ընկալումն այն է, որ բոլոր դիրքորոշումներն ու ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։
Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ նա նշեց, որ Ադրբեջանը երկու հակադարձում է անում. եթե ՀՀ–ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, երկրորդ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ տեղի ունենա ինչ–որ ստուգման գործընթաց։
«Մենք այս հարցին պատասխանել ենք նույն կերպ՝ ինչ պայմանով Իրանն է տալիս այդ անցումը, նույն պայմանով Հայաստանն է պատրաստ տալ, ու եթե Հայաստանի տարածքով անցումն Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կմ է, Իրանի տարածքով էլ 49 կմ է, եթե հսկողական գործառույթներն ընդունելի են 49 կմ-ի համար, բնականաբար, դրանք չեն կարող անընդունելի լինել 47 կմ-ի համար»,– ընդգծեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը պատասխանում էր ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։ Պատգամավորն ի պատասխան նկատեց, որ մեր և Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ համեմատելի չեն. Ադրբեջանը Իրանին պատերազմում չի հաղթել։
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ Փաշինյանը ճանաչեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանությունը, բայց պատասխան քայլ չեղավ։
«Ակնկալիքն այն էր, որ Ադրբեջանը կլուծի ճանապահի, փախստականների հարցը, սակայն ստացվեց, որ այս բանակցային գործընթացից նա ձեզնից (Փաշինյանից) պոկեց ձեր կողմից Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, փոխարենը ոչինչ չտվեց. Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ։ Ի՞նչ հակաքայլ եք առաջարկում. խաղաղության խաչմերուկը լրիվ այլ բան է, մինչդեռ անվտանգային նոր իրավիճակ է ստեղծվել»,– հայտարարեց Խաչատրյանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ այն գործողությունները, որոնք պատտգամավորը ներկայացնում է ԼՂ տեսակետից, իրականում այդ գործողությունների կապը ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության հետ է, և այդ կապը ԼՂ հետ չէ ուղղակի։
Սպառազինությունների վերահսկման վերաբերյալ Փաշինյանի առաջարկը Բաքվին իրատեսական չէ. Բենիամին Պողոսյան
«Եթե անդրադառնանք ԼՂ շուրջ բանակցային գործընթացին ու եթե դա համարենք հաստատված արձանագրում, ապա այնտեղ նշվում է ԼՂ կարգավիճակի որոշում` առանց սահմանափակումների։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ առանց սահմանափակումների, նշանակում է նաև զրո կարգավիճակ, այդ թվում` Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանի կազմում զրո կարգավիճակի հասնելու համար 2018 թ. օգոստոսի դրությամբ բանակցային գործընթացում ամբողջ բովանդակությունը դասավորված էր, ինչպես ասում են, նախապատրաստի իրավիճակում»,– հայտարարեց նա։
Ըստ վարչապետի` իր այս ասածին որևէ մեկը հրապարակային հակադարձում չի արել ու կասկածի տակ չի դրել, ըստ էության` կասկածի տակ դնելու բան էլ չկար։
Լրահոս
0