00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ Սահմանադրական դատարան
ՀՀ Սահմանադրական դատարան - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2024
Բաժանորդագրվել
Պատգամավորները հիշեցնում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ին ներկայացնող մշտական պահանջներից է եղել ՀՀ հիմնարար փաստաթղթերից հեռացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթները։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներերը կարծում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է նախաձեռնել նոր հարձակում Հայաստանի երրորդ Հանրապետության հիմնասյուներից մեկի՝ ՀՀ սահմանադրության վրա՝ հող նախապատրաստելով թուրք-ադրբեջանական չդադարող պահանջներից հերթականի բավարարման համար: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանը և Արթուր Խաչատրյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կողմերի առաջարկներին ծանոթանալուց հետո մեր հնչեցրած մտահոգությունները, կապված ընթացող բանակցային գործընթացի տրամաբանության և ադրբեջանական նախապայմանները բավարարելու հետ, այսօր, ցավոք, հաստատվեցին ՀՀ սահմանադրության փոփոխության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններով: Փաշինյանը նաև խոստովանել է, որ նման հայտարարության շարժառիթ է «քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելը»»,–նշված է հայտարարության մեջ։
Ընդդիմադիր պատգամավորների խոսքով` Փաշինյանի հայտարարությունը հերթական ուղերձն է հղում Ադրբեջանին և Թուրքիային։
Նրանք հիշեցնում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ին ներկայացնող մշտական պահանջներից է եղել ՀՀ հիմնարար փաստաթղթերից հեռացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատարմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելու դրույթները։
Հայտնել ենք, որ հունվարի 19-ին Նիկոլ Փաշինյանն ասել է` Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ նոր Սահմանադրություն։ Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Ընդ որում, նա հատուկ ընդգծել է, որ ՀՀ կառավարման մոդելի փոփոխություն չի դիտարկվում, այն պետք է մնա խորհրդարանական։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը 2023–ին հայտնեց, որ 2024 թվականի վերջին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ կլինի։
Լրահոս
0