00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում 4 մարդ մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով

© Sputnik / Александр ВильфԻրանի դրոշը
Իրանի դրոշը - Sputnik Արմենիա, 1920, 29.01.2024
Բաժանորդագրվել
«Մոսադը» խմբի անդամներին հավաքագրել էր ծրագրվող ահաբեկչությունից մեկուկես տարի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Ի կատար է ածվել Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության հետ կապված խմբի չորս անդամների մահվան դատավճիռը։ Նրանք ձերբակալվել էին անցյալ տարի` Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական ձեռնարկություններից մեկում ահաբեկչություն նախապատրաստելու համար: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նրանք ձերբակալվել էին անցյալ տարի Սպահանում` պայթուցիկ նյութերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու նախապատրաստման ժամանակ։
Հղում անելով Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարությունը՝ գործակալությունը հստակեցնում է, որ «Մոսադի» հետ կապված խումբը, որն անօրինական կերպով Իրան է ներթափանցել Իրաքյան Քուրդիստանով, ծրագրում էր Սպահանում ռումբի տեղադրմամբ ահաբեկչություն իրականացնել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններից մեկում, սակայն իրանական հատուկ ծառայությունները խմբի անդամներին ձերբակալել են նախքան ահաբեկչության իրականացումը:
Գործակալության տեղեկություններով՝ «Մոսադը» խմբի անդամներին հավաքագրել էր ծրագրվող ահաբեկչությունից մեկուկես տարի առաջ քրդական «Քոմալա» կուսակցության (Իրանում ահաբեկչական է ճանաչվել) բարձրաստիճան անդամներից մեկի օգնությամբ: Նրանք ուսուցում են անցել աֆրիկյան երկրներում։
Լրահոս
0