00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստը կանցկացվի Բրյուսելում

© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը. արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանն ու Ժոզեպ Բորելը. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2024
Բաժանորդագրվել
Ժոզեպ Բորելի և Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունները կքննարկեն բարեփոխումներին, տնտեսությանը, վիզային ռեժիմին և անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարրի – Sputnik. ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստը կկայանա փետրվարի 13-ին Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը:
Կողմերը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի և գործընկերության առաջնահերթությունների շուրջ: Նրանք նաև կքննարկեն կողմերի գործընկերության առավել հավակնոտ ծրագրի առաջմղման հնարավորությունները։
Արևմուտքը Երևանին և Բաքվին հրապուրելով Բրյուսել և Փարիզ է տանում. Լավրով
Նրանք կանդրադառնան նաև քաղաքական երկխոսությանը և ժողովրդավարության ոլորտում բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքներին, տնտեսական, առևտրային համագործակցությանը, ինչպես նաև միգրացիային և մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներին: Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն քաղաքական հարցերի, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերի, արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Գործընկերության խորհուրդը կգլխավորի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայկական պատվիրակությունը նիստին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ:
Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ
Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին Բրյուսելում։
Լրահոս
0