00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանը Երևանի հետ հարաբերությունները տեղափոխում է գործնական փուլ. իրանցի պատգամավոր

© Photo : official site of the Government of RAՄհեր Գրիգորյանն ու Էբրահիմ Ռայիսին
Մհեր Գրիգորյանն ու Էբրահիմ Ռայիսին - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2024
Բաժանորդագրվել
Երևանը կարող է Թեհրանի լուրջ գործընկերը դառնալ, իսկ իրանական գործոնը կարող է հավասարակշռել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Իրանը ընդգծված կերպով ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, ինչի մասին են վկայում վերջին շրջանում Թեհրանի մի շարք գործնական քայլերը: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ԻԻՀ մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը՝ մեկնաբանելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի արդյունքները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին մեկնել է Իրան: Թեհրանում երկու երկրների գործադիր իշխանության ներկայացուցիչները 19 ոլորտներում համագործակցության համաձայնագրեր են ստորագրել: Հատկապես կարևորվել է փոխգործակցությունը տնտեսական ոլորտում։
Իրանցի խորհրդարանականը նշել է, որ միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը տարբերվում էր նախորդներից։ Երևանից Թեհրան է ժամանել ներկայացուցչական պատվիրակություն, իսկ աշխատանքի արդյունքում կնքվել է 19 համաձայնագիր՝ էներգետիկայի, առողջապահության, ենթակառուցվածքային նախագծերի և մաքսային ընթացակարգերի կարգավորման վերաբերյալ:
Բեգլարյանն առանձնացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Իրանը ձգտում է երկկողմ հարաբերությունները տեղափոխել գործնական հարթություն, ընդգծել դրանց կարևորությունը: Այս համատեքստում նա հիշատակեց նաև Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քամալ Խարազիի՝ վերջերս կայացած այցը Հայաստան:

Տնտեսությունը որպես կատալիզատո՞ր

Պատգամավորը պատահական չի համարում տնտեսական համագործակցության ծավալն ավելացնելու կողմերի մտադրությունը։ Բեգլարյանը պարզաբանեց, որ հենց այս ոլորտն էլ հետագայում կարող է կատալիզատոր դառնալ տարբեր ուղղություններով հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման համար:
«Մենք արդեն հիմա մոտ ենք երկու երկրների ղեկավարների սահմանած նպատակին հասնելուն՝ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի, ուստի նախանշված 3 մլրդ դոլարը միանգամայն իրական է»,-ասաց Բեգլարյանը։
Իրանի խորհրդարանի պատգամավորը պարզաբանեց, որ այդ խնդրի լուծման շրջանակներում կարևոր է տեխնոլոգիական և կառավարչական ենթակառուցվածքների արդիականացումը, հատկապես Մեղրիի (Հայաստան) և Նորդուզի (Իրան) մաքսակետերի արդիականացումը: Բեգլարյանը վստահ է, որ ենթակառուցվածքները կարևոր նշանակություն ունեն առևտրի զարգացման և բեռնափոխադրումների հոսքի ավելացման համար։ Նա ոչ պակաս կարևոր գործոն է համարում ազգային օրենսդրությունների հարմարեցումը նոր պայմաններին։
Ռոբերտ Բեգլարյանն ընդգծեց նաև բանկային և մաքսային ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությունը՝ վարչական և տեխնոլոգիական բնույթի համապատասխան փոփոխություններ կատարելու միջոցով:
Իրանը ձգտում է առևտրատնտեսական օպերատիվ ճանապարհային քարտեզ մշակել Հայաստանի հետ
Խորհրդարանականը նշեց, որ երկկողմ համագործակցությունը կխթանի նաև Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը: Բեգլարյանը չի բացառում, որ դա կարող է տեղի ունենալ մինչև 2024 թվականի ամառը։
Իրանի խորհրդարանի պատգամավորը կարևորեց նաև հանձնաժողով ստեղծելու որոշումը, որը պետք է հետևի կողմերի նախանշած առաջադրանքների իրագործմանը: Նրա խոսքով՝ դա թույլ կտա արագացնել բարեփոխումների իրականացումը։ Բեգլարյանը կարծում է, որ երկու երկրների առևտրային պալատները նույնպես պետք է համապատասխանեցնեն իրենց քայլերը և հնարավորինս արագ լուծեն ընթացակարգային հարցերը։

Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է

Հայկական կողմը միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ընդգծել է «Պարսից ծոց-Սև ծով» ՄՏՄ-ի իրականացման կարևորությունը: Իրանն իր հերթին հայտարարել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանն աջակցելու մասին: Այս առնչությամբ խորհրդարանականը նշեց, որ Հայաստանով անցնող ճանապարհն Իրանի համար կարևոր է ոչ միայն տնտեսության և տարանցման, այլև աշխարհաքաղաքական տեսանկյունից: Իրանը փորձում է դիվերսիֆիկացնել իր լոգիստիկ ուղիները դեպի Սև ծովի ավազան և այլ երկրներ դուրս գալու համար։ Եվ այս առումով Հայաստանը հուսալի գործընկեր է։
Երևանի առաջ, իր հերթին, սեփական տարածքում ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծեր իրականացնելու խնդիր է դրված, նա պետք է հեշտացնի ելքը դեպի Չաբահար նավահանգիստ, Պարսից ծոցի ավազանի երկրներ:
Ռոբերտ Բեգլարյանը կարծում է, որ Երևանը կարող է լուրջ գործընկեր դառնալ Թեհրանի համար, իսկ Իրանի գործոնը կարող է հավասարակշռել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները: Մասնավորապես, Իրանի կողմից Սյունիքի մարզում տնտեսական նախագծերի իրականացումը կարող է բարձրացնել նրա դերն ու ներկայությունը, խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման և ապագայում հնարավոր սպառնալիքների մեղմացման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը՝ համարելով, որ դրանք ոչ միայն չեն շտկում իրավիճակը, այլև ավելի մեծ խնդիր են ստեղծում: Ռայիսին նշել էր իր երկրի դերը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության պահպանման գործում, հիշեցրել էր Երևանի և Բաքվի միջև խաղաղ բանակցություններին աջակցելու մասին և կրկին անդրադարձել «կարմիր գծերին»:
Լրահոս
0