00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավդեևկան ազատագրվել է, ՌԴ ԶՈւ-ի հարձակումը շարունակվում է հինգ ուղղություններով

© Министерство обороны РФ / Անցնել մեդիապահոցԱվդեևկա
Ավդեևկա - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2024
Բաժանորդագրվել
ՌԴ զինված ուժերը գրոհում են հինգ հիմնական ուղղություններով՝ գրեթե ամբողջ ճակատով։
Ավդեևկա քաղաքի ազատագրումը, ընդարձակ ռազմաճակատում ռուսական հարձակման զարգացումը արտացոլում է ՌԴ Զինված ուժերի աճող մարտական ուժն ու ռազմավարական գերակայությունը Ուկրաինայի զինված ուժերի և Հյուսիսատլանտյան դաշինքի նկատմամբ, որը Ռուսաստանի հետ պրոքսի-պատերազմում զգալի հետախուզական միջոցներ, զենքեր և զինանոցներ է ներգրավել: Ռուսական զորքերը փետրվարի 17-ին ճեղքել են Ուկրաինայի զինված ուժերի ամենուժեղ ամրացված շրջանը, ազատագրել են Ավդեևկա քաղաքը, մոտ ինը կիլոմետր առաջ են շարժվել դեպի թշնամու պաշտպանության խորքը։
Արևմուտքում տագնապով նկատել են՝ «Ուկրաինական բանակը անկանոն նահանջել է»։ Իսկապես, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները դուրս էին պրծնում շրջափակումից՝ օրական 1500 մարդ կորցնելով։
ՌԴ զինված ուժերը գրոհում են հինգ հիմնական ուղղություններով՝ գրեթե ամբողջ ճակատով, և դրանով ձգում-նոսրացնում են ուկրաինական բրիգադները, թույլ չեն տալիս պահեստազորայինների մանևրում իրականացնել։ Դնեպրի ձախ ափին Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական գծի հետագա փլուզմամբ՝ «դոմինոյի սկզբունքով»։

Վերադարձ իրականություն

Ավդեևկայից հետ քաշվելուց հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն վախենում են Ուկրաինայի զինված ուժերի «փլուզումից»։ ՆԱՏՕ-ի շտաբներում շփոթություն է տիրում՝ նախկինում ձմեռային շրջանում ռուսական հարձակողական գործողություններն անհնարին էին համարվում: Փետրվարին Ավդեևկայի ազատագրումից հետո Ուկրաինայի զինված ուժերը ստիպված են վերանայել իրավիճակը, փոփոխել կանխատեսումներն ու ծրագրերը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի վետերան, գնդապետ Սեդրիկ Լեյթոնի կարծիքով (CNN-ին տված հարցազրույցում), Ավդեևկային կարող է հետևել «զգալի առաջխաղացում դեպի ուկրաինական պաշտպանության խորքը», և ավելին, «հիմա ռուսները․․․ կարող են շարժվել դեպի Ուկրաինայի սիրտը»։
Հրետանային արկերի գծով ՌԴ-ի նախնական առավելությունը գնալով ավելի տպավորիչ է դառնում Ուկրաինայի զինված ուժերում արկերի պակասորդի ֆոնին։ Ռուսական զորքերի լուրջ առավելությունը մեծ թվով կարգավորվող ավիացիոն ռումբերն են՝ 500 կգ-ից մինչև 1500 կգ տրամաչափի։
Ռուսաստանի մեծ մագիստրալային ավիացիայի «երեք փղերը»՝ Իլ-96-400Մ, Իլ-76ՄԴ-90Ա և Տու-144
Ամերիկացի սենատոր Ջեյմս Դևիդ Վենսը փետրվարի 18-ին Մյունխենի համաժողովում նշել է․ «Ռուսները 15 անգամ ավելի շատ կենդանի ուժ ունեն ռազմական գործողությունների թատերաբեմում և 10 անգամ ավելի շատ արկ։ Ուկրաինացիները պետք է լսեին գեներալ Մարկ Միլիին 2022 թվականի նոյեմբերին, և բանակցություններ սկսեին․․․ Արդեն շատ ուշ է, և հնարավորությունների այս պատուհանը փակ է»։ Սենատոր Վենսը կարծում է, որ Ուկրաինան ստիպված կլինի զգալի տարածքային զիջումներ անել՝ Ռուսաստանի պայմաններով խաղաղության հասնելու համար:
The American Conservative պարբերականի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի հետ պատերազմում կորցրել են 500 հազար զինվոր և սպա։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ճիշտ է նկատել, որ Ռուսաստանն ուկրաինական հակամարտության մեջ «մարտի դաշտում պարտության է մատնում Արևմուտքին», միաժամանակ տնտեսապես ուժեղանալով։ Եվ Արևմուտքին ամենից շատ սպառնում են ոչ թե ռուսական հրթիռները, այլ ռուսական էժան էներգակիրներից հրաժարվելը։ Եվրոպայում հետընթացը թափ է հավաքում, հետևանքներն ի հայտ կգան մի քանի տարվա ընթացքում, և դրանք շատ լուրջ կլինեն։
Բաժանորդագրվեք ռազմական մեկնաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-ալիքին՝ https://t.me/AKhrolenko
Լրահոս
0