00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ–ն ուզում է բարձրացնել ԶՈւ–ում սպասարկման գործառույթներ իրականացնողների աշխատավարձերը

© Sputnik / Asatur YesayantsՊՆ
ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2024
ՊՆ
Բաժանորդագրվել
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունում սպասարկման և ապահովման գործառույթներ իրականացնող զինծառայողների աշխատավարձերը կարող են բարձրանալ։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքի նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը։
Նա ընդգծեց, որ նպատակ կա զինված ուժերում վարձատրության միասնական քաղաքականություն ունենալ, որը կհանգեցնի համարժեք վարձատրության համակարգի (խոսքը պաշտպանության համակարգում զինվորական և ոչ զինվորական ծառայողների մասին է. խմբ.)։
«Զինծառայողները բաժանվում են 2 խմբի։ Մեկը մարտական գործողությունների իրականացման, պլանավորման և վերահսկման գործառույթներ ունեցողներն են, իսկ մյուս մասը նրանք են, որոնք ոչ մարտական բնույթի գործողություններով են զբաղվում։ Այս նախագիծը վերաբերում է այն զինծառայողներին, որոնք անմիջականորեն ներգրավված չեն մարտական գործողություններում` իրավաբանները, կապիտալ շինարարության զորքերի բնակավորման ծառայողները, ֆինանսիստները, զինկոմիսարիատի, ստանդարտիզացիայի զինծառայողները, գործավարները և այլք»,– նշեց Բրուտյանը։
Նա հավելեց` ընդհանուր առմամբ խոսքն այն անձանց մասին է, որոնք սպասարկման կամ ապահովման գործառույթներն են իրականացնում։
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։
ՀՀ պաշտպանության փոխնախարարը շեշտեց, որ այդ անձինք չեն հանձնելու շարային և ֆիզիկական ատեստացիան, հանձնելու են միայն մասնագիտականը։
ՀՌՀ նախագահի և անդամների աշխատավարձը կբարձրանա
«Նրանց մոտ ռիսկի աստիճանը քիչ է, քան մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներինը, հետևաբար ատեստացիան բարեհաջող անցնելու դեպքում նրանց վարձավճարն ավելի քիչ կլինի։ Այս դասակարգման մեջ ընդգրկված է շուրջ 1700 զինծառայող»,– նշեց Բրուտյանը։
Հիմա քննարկվում է նրանց աշխատավարձերը 50-70 տոկոս բարձրացնելու տարբերակը, բայց դեռ հստակ որոշում չկա. կառավարությունը կորոշի չափը։ Փոխնախարարի խոսքով` պետք է այնպիսի չափ որոշել, որ քաղաքացիների համար գրավիչ լինի մարտական հաստիք զբաղեցնելը, քանի որ խնդիրն ավելի շատ մարտական հաստիքացուցակը համալրելն է։
ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության պետ Արթուր Հակոբյանն էլ հայտնեց, եթե, օրինակ, մարտական գործողություններին չմասնակցող շարքային պայմանագրային զինծառայողն այսօր միջինում ստանում է ամսական 126 հազար դրամ, ապա «բավարար» գնահատականի ատեստավորման դեպքում նրա աշխատավարձը կդառնա 176 հազար դրամ։
Առաջարկվում է վարձատրության գործակիցներ սահմանել նաև գնդի (բրիգադի) սերժանտի և գումարտակի (դիվիզիոնի) սերժանտի պաշտոնային խմբերի համար։
Երևանի մանկապարտեզներում դայակների և տնօրենների աշխատավարձերը 30%-ով կվերանայվեն
Լրահոս
0