00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռենովացիայի ծրագիրը մեկ տարով երկարաձգվեց. Փաշինյանը նորից խոսեց «խոպանչիների» մասին

© Photo : press office of the Government of RAՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2024
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
2023 թ. ռենովացիայի ծրագրի ցուցանիշը բավականին բարձր է եղել` շահառուների թիվը հասել է 7 638–ի, աճը կազմել է 504 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը մեկ տարով երկարաձգեց բնակարանների և անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության` ռենովացիայի ծրագրի ժամկետը. այն կգործի մինչև 2025 թ. հուլիսի 1–ը։
Նշենք, որ 2022 թվականին մեկնարկած ծրագրի ժամկետը լրանում էր 2024 թ. հուլիսի 1–ին։
«Սա կառավարության հաջողված ծրագրերից է, որը կարծես թե իր բոլոր թիրախային կետերին հասնում է, և մի շարք դեպքերում ունենք նախատեսվածից ավելի շահառուներ»,– գործադիր մարմնի այսօրվա նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ 2022 թ–ին ծրագիրն ունեցել է 1265 շահառու, որոնք առևտրային բանկերից ծրագրի շրջանակում վերցրել են 2.5 մլրդ դրամի վարկ, որից 40 մլն դրամը սուբսիդավորել է ՀՀ կառավարությունը։
Ըստ Սանոսյանի` 2023 թ. ցուցանիշն ավելի բարձր է եղել` շահառուների թիվը հասել է 7 638–ի, աճը կազմել է 504 տոկոս։ Դրան համապատասխան 16 մլրդ դրամի վարկային միջոցներ են տրամադրվել, որից 860 մլն դրամը եղել է ՀՀ կառավարության սուբսիդավորումը։
ՀՀ առևտրային բանկերն այս ծրագրի շրջանակում տրամադրում են մինչև 14 տոկոսի վարկ։ Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող տոկոսներին, ապա սահմանամերձ բնակավայրերում կառավարության սուբսիդիան կազմում է 14 տոկոս, այսինքն` զրոյական է դառնում, մյուս բնակավայրերում` 12 տոկոս, մարզային քաղաքային բնակավայրերում` 11 տոկոս, իսկ Երևանում` 9 տոկոս։
«Սա տարածքային համաչափ զարգացման տեսանկյունից բավականին լավ բաղադրիչ ունի, աշխարհագրությունը բավականին սփռված է։ Հիմնականում արևային վահանակներ ու ջրատաքացուցիչներ են դրվում, նաև այս տարի շատացել են բնակարանների ու տների տարբեր վերանորոգումները։ Մեր ծրագրի թիրախն այն է, որ օգտագործվող նյութերը 30 տոկոս էներգախնայող լինեն, մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցուցանիշն ավելին է եղել` 60-70 տոկոս»,– հայտարարեց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս որոշման կայացումը ևս կապ ունի արտագնա աշխատանքի մեկնողների հետ։
«2022 թվականին, երբ խնդիրներ առաջացան, որ արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունները պետք է սահմանափակվեն, կառավարությունը սկսեց մտածել, թե ինչպես օգնի այս մարդկանց, ու այդ քննարկումների արդյունքում ստեղծվեց ռենովացիայի այս ծրագիրը։ Գաղափարն այն է, որ կառավարությունը ծրագիր է ստեղծում, առևտրային բանկերին առաջարկում է տոկոսների սուբսիդավորում, որ նրանք ռենովացիայի ծրագրով վարկեր տան քաղաքացիներին` մինչև 14 տոկոսի սահմաններում»,– նշեց նա։
Ըստ Փաշինյանի` արտագնա աշխատանքի մեկնողները կարող էին այս ծրագրով բնակարաններ վերանորոգել, այսինքն` նրանց համար աշխատանքի դաշտ է բացվել հենց մեր երկրում։
Բացի այդ, նրա խոսքով, գյուղական բնակավայրերում բազմաթիվ մեծ տներ կան, որոնք ժամանակին կառուցվել են այլ տրամաբանությամբ, բայց քանի որ զբոսաշրջության թվերն աճում են երկրում, ռենովացիայի այս ծրագրով կառավարությունն աջակցում է, որ մարդիկ իրենց տները կարողանան վերափոխել ու մեծ տների մի մասը հյուրատներ դարձնել։
Փաշինյանը կարծում է, որ այդ հաշվարկը մեծ հաշվով արդարացել է։
21 հազար քաղաքացի հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս. Փաշինյան
Լրահոս
0