00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:53
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միասին» շարժումը փետրվարի 29-ին հանրահավաք կանցկացնի Փաշինյանի հրաժարականի պահանջով

© Sputnik / Asatur Yesayants«Միասին» շարժման հանրահավաքը
«Միասին» շարժման հանրահավաքը  - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Բաժանորդագրվել
Ակցիայի ժամանակ կներկայացվի քաղաքական օրակարգը, ինչպես նաև ապագա կառավարման համակարգի տեսլականը:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. «Միասին» շարժումը փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Ազատության հրապարակում լայնածավալ հանրահավաք կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանության հրաժարականի պահանջով:
Այս մասին հայտնել է «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Մենք կներկայացնենք մեր քաղաքական օրակարգը, բանակցային գործընթացի որոշ արդյունքներ, ինչպես նաև ապագա կառավարման համակարգի վերաբերյալ մեր տեսլականը», - ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով ՝ այս տարիների ընթացքում գործող կառավարման համակարգը ծնել է հասարակության բևեռացում, սոցիալական անարդարություն, սնապարծություն։ Նա նաև ընդգծեց, որ ակցիայի կազմակերպիչները հաշվի են առնում, որ հասարակության մեջ տարբեր կարծիքներ կան:
Բանախոսը նշել է, որ կներկայացվեն նաև 100 պատճառ, թե ինչու են պահանջում կառավարության ղեկավարի հրաժարականը։
Ճիշտ կլինի` ժամանակից շուտ հեռանա. «Միասին» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Միասին» ակցիան անցկացվել էր փետրվարի 20-ին։ Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էին սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց:
Հաջորդ քայլը նրանք համարում են ժամանակավոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը ՝ գործընթացներից հասկացող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև խոստացել են ներկայացնել նոր կառավարության ծրագիրը։
Լրահոս
0