https://arm.sputniknews.ru/20240301/fransiajic-hh-nermutsvats-araqanium-hajtnabervel-en-tmramijvoci-parunakutjamb-deghahaber-72946995.html
Ֆրանսիայից ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել են թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր
Ֆրանսիայից ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել են թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր
Sputnik Արմենիա
Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում ձերբակալել են մի քաղաքացու, որն արդեն մի քանի անգամ դատապարտված է եղել։ 01.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-01T16:20+0400
2024-03-01T16:20+0400
2024-03-01T16:22+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
թմրամիջոցներ
թմրանյութ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72944759_0:0:640:360_1920x0_80_0_0_ca6d022b6576c21d630ad6653f6047a3.jpg
Մաքսավորները «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում զննման են ենթարկվել Ֆրանսիայից ՀՀ ներմուծված առաքանին և հայտնաբերել թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։«Հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ, ինչպես նաև 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր»,– ասված է հաղորդագրությունում:Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.–ն։Դեղահաբերը փոխարինել են նմանատիպ զանգվածներով և ուղարկել Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղ։ ՀՀ քաղաքացին, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, «ՀայՓոստի» բաժանմունքից առաքանին ստանալուց հետո ձերբակալվել է։Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399–րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:Փորձել են ՀՀ–ից շուրջ 30 մլն ռուբլի արտահանել. Բագրատաշենի անցակետում կանխել են
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/01/72944759_81:0:561:360_1920x0_80_0_0_474b30262f23525eb593d25c8ba07202.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), թմրամիջոցներ, թմրանյութ, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, պետական եկամուտների կոմիտե (պեկ), թմրամիջոցներ, թմրանյութ, տեսանյութ, տեսանյութեր
Ֆրանսիայից ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել են թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր
16:20 01.03.2024 (Թարմացված է: 16:22 01.03.2024) Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում ձերբակալել են մի քաղաքացու, որն արդեն մի քանի անգամ դատապարտված է եղել։
Մաքսավորները «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում զննման են ենթարկվել Ֆրանսիայից ՀՀ ներմուծված առաքանին և հայտնաբերել թմրամիջոցի պարունակությամբ դեղահաբեր։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Հայտնաբերվել է գնդակի մեջ թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 780 դեղահաբ, ինչպես նաև 1.69 գրամ ընդհանուր քաշով վնասված դեղահաբեր»,– ասված է հաղորդագրությունում:
Պարզվել է, որ նշված առաքանին պետք է ստանար ՀՀ քաղաքացի Ա. Ե.–ն։
Դեղահաբերը փոխարինել են նմանատիպ զանգվածներով և ուղարկել Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղ։ ՀՀ քաղաքացին, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, «ՀայՓոստի» բաժանմունքից առաքանին ստանալուց հետո ձերբակալվել է։
Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399–րդ հոդվածի հատկանիշներով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հարուցվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: