00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:17
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:31
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:57
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանդակագործ Սողոյանները ծրագրում են Մոսկվայում կանգնեցնել Նիկոլայ Ռիժկովի արձանը

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցՆիկոլայ Ռիժկով
Նիկոլայ Ռիժկով - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Բաժանորդագրվել
Նախագծման աշխատանքներն իրականացվելու են անհատույց հիմունքներով։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի վաստակավոր քանդակագործներ Միքայել և Վահե Սողոյանները ծրագրում են քանդակել ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին ղեկավար, նախկին սենատոր Նիկոլայ Ռիժկովի արձանն ու առաջարկում են այն տեղադրել Մոկսվայում։ Այս մասին ասվում է Սողոյանների ստուդիայի տարածած հաղորդագրության մեջ։
Այս փուլում Սողոյանները սկսել են Ռիժկովի արձանի նախագծումը։
«Նման մեծ ընկեր կորցնելը իմ և ընտանիքիս համար անձնական կորուստ է։ Տանջող ցավ է, երբ հեռանում են հոգեպես մտերիմ մարդիկ, Նիկոլայ Իվանովիչը հենց այդպիսի մարդ էր։ Մեր կյանքն ավելի քան 3 տասնամյակ Ռիժկովի հետ անկեղծ ընկերության կապով էր կապված։ Լինում էին օրեր, երբ ես նրա հետ զրուցում էի օրական 5-7 անգամ», – ասել է Միքայել Սողոյանը։
Նրա խոսքով` հուշարձանի ստեղծումը իր և իր եղբոր պարտքն է։ Նախագծման աշխատանքները քանդակագործները մտադիր են իրականացնել անհատույց։
Մաքուր, բարի, բայց և պահանջկոտ. Դեմկուսի առաջնորդը պատմել է Ռիժկովի հետ աշխատանքի մասին
Սա կլինի ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավարի երրորդ արձանը։ Սողոյան եղբայրների ևս երկու արձան կա տեղադրված Սպիտակում` ավերիչ երկրաշարժի 10-ամյակի առիթով, և Բելգորոդի մարզի Պրոխորովկա ավանում։
Բացի այդ, Գյումրիում Ռիժկովի անվան փողոցում հուշատախտակ է տեղադրված։
«Նախնական, հուշարձանը տեսնում եմ գրանիտի մեծ կտորից արված, իսկ Նիկոլայ Իվանովիչին` հեռուն նայող վճռական, կամային հայացքով», – ասել է Սողոյանը։
Նա նշել է, որ կցանկանար Նիկոլայ Իվանովիչի մտերիմներին ու հարազատներին առաջարկել, որ հուշարձանը բացվի նրա ծննդյան օրը` 2024 թվականի սեպտեմբերի 28-ին, այնտեղ, որտեղ հուղարկավորված է Ռիժկովը։
Հիշեցնենք, որ Նիկոլայ Ռիժկովը մահացել է փետրվարի 28-ին` կյանքի 95-րդ տարում։ 1985-1990 թվականներին նա գլխավորել է ԽՍՀՄ նախարարների խորհուրդը։ 1995-2003 թվականներին ընտրվել Պետդումայի պատգամավոր, այնուհետև աշխատել է Դաշնային խորհրդում` ներկայացնելով Բելգորոդի մարզը։ 2023 թվականին նա վաղաժամ վայր դրեց լիազորությունները` շարունակելով աշխատանքը որպես պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խորհրդական։
Լրահոս
0