00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնսերվատորիան որպես առանձին կառույց փակվո՞ւմ է. ԵՊԿ-ն հայտարարություն է տարածել

CC BY-SA 4.0 / Preacher lad / Komitas State Conservatory (re-sized) Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2024
Բաժանորդագրվել
Հայաստանում նախատեսվում է բուհական կրթության 5 ուղղություն ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորատը դեմ է բուհերի օպտիմալացման և խորոշացման ծրագրին։ Կոնսերվատորիան «Ֆեյսբուքի» էջում այս մասին հայտարարություն է տարածել։
Նշենք, որ դռ մի քանի օր առաջ «Ժողովուրդ» պարբերականը գրել էր, որ հայտնի է դարձել այն 5 ուղղության ամբողջական ցանկը, որի շրջանակում իրականացվելու է բուհերի օպտիմալացման և խոշորացման ծրագիրը։ Թերթը գրում է, որ Հայաստանում կլինի բուհական կրթության 5 ուղղություն` «Արվեստներ», «Կրթական», «Բժշկական», «Դասական» և «Տեխնոլոգիաներ»։ Դեռևս հայտնի չէ, ՀՀ Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան և ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը որ ուղղությունների մեջ կմտնեն` «Տեխնոլոգիական», թե՞ «Դասական»։
«Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները»,– ասված է հաղորդագրությունում։
Բուհից հայտնում են, որ մարտի 6-ի ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրել են դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։
ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։
ԵՊԿ ռեկտորատից ընդգծել են, որ այս հարցի լուծումը հնարավոր է միայն պրոֆեսորադասախոսական կազմի միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում։
Նշենք, որ կառավարության ծրագրերի համաձայն` նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։ Նախագիծը ոլորտի բազմաթիվ մասնագետների դժգոհությունն է առաջացրել։
Հավելենք, որ ԵՊԿ-ն հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։
Լրահոս
0