https://arm.sputniknews.ru/20240314/pvordznakan-berner-erevanum-nerkajacvel-en-hndkastan-hh-iih-arevtrajin-ertughu-manramasnery-73362116.html
Փորձնական բեռներ. Երևանում ներկայացվել են Հնդկաստան-ՀՀ-ԻԻՀ առևտրային երթուղու մանրամասները
Փորձնական բեռներ. Երևանում ներկայացվել են Հնդկաստան-ՀՀ-ԻԻՀ առևտրային երթուղու մանրամասները
Sputnik Արմենիա
Այս պահին Երևանն առևտրային ուղու գործարկման կոնկրետ ժամկետներ չի նշում։ 14.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-14T13:37+0400
2024-03-14T13:37+0400
2024-03-14T13:38+0400
հայաստան
հնդկաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_11:0:678:375_1920x0_80_0_0_b32a93fb2d9fb2811c6d0c5271476702.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանի և Իրանի հետ ակտիվ բանակցություններ է վարում առևտրային երթուղու գործարկման շուրջ։ Այժմ մեկնարկել է այդ երթուղով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը։ Տեղեկությունը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը նախատեսում է մինչև 2024 թվականի մայիս ունենալ պատշաճ աշխատող առևտրային ուղի Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստի և Հայաստանի միջև` Իրանի տարածքով։Նրա խոսքով՝ այդ երթուղով փորձնական ռեժիմով բեռներ են ուղարկվում։ Այնուամենայնիվ, կայուն տրանսպորտային ուղի գործարկելու համար դեռ շատ անելիք կա:Ինչ վերաբերում է «Չաբահար» նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությանը, ապա Տերյանը պարզաբանեց, որ քննարկվում են Հայաստանի կամ հայկական ընկերությունների մասնակցության տարբեր ձևաչափեր։Հիշեցնենք` Երևանում հույս ունեն, որ առևտրային երթուղու գործարկումը թույլ կտա կտրուկ ավելացնել ապրանքաշրջանառությունն ու բեռնափոխադրումները Հայաստանի, Հնդկաստանի, Իրանի միջև, հետագայում նաև` դեպի Վրաստան ու ԵՄ և հակառակ ուղղությամբ:Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը հույս ունի ելք ունենալ դեպի իրանական Չաբահար նավահանգիստ և մինչև 2024 թվականի վերջ միանալ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին։Էկոնոմիկայի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, իր հերթին հայտնել էր, որ Հայաստանը կարող է Հնդկաստանն ու Իրանը կապել ԵՄ-ի և ԵԱՏՄ երկրների հետ և դառնալ բեռնափոխադրումների ամենակարճ ճանապարհը լոգիստիկ այս ուղու վրա։Այդ դեպքում բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։
հնդկաստան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/12/71254960_95:0:595:375_1920x0_80_0_0_b4fdbcfb889c5284a806df342f2121a2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, հնդկաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
Փորձնական բեռներ. Երևանում ներկայացվել են Հնդկաստան-ՀՀ-ԻԻՀ առևտրային երթուղու մանրամասները
13:37 14.03.2024 (Թարմացված է: 13:38 14.03.2024) Այս պահին Երևանն առևտրային ուղու գործարկման կոնկրետ ժամկետներ չի նշում։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանը Հնդկաստանի և Իրանի հետ ակտիվ բանակցություններ է վարում առևտրային երթուղու գործարկման շուրջ։ Այժմ մեկնարկել է այդ երթուղով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը։ Տեղեկությունը հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար
Վահան Քերոբյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը նախատեսում է մինչև 2024 թվականի մայիս ունենալ պատշաճ աշխատող առևտրային ուղի Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստի և Հայաստանի միջև` Իրանի տարածքով։
«Նախագիծը կա, մենք այն բավական սերտ քննարկում ենք մեր գործընկերների հետ եռակողմ ձևաչափով, բայց առայժմ չէի ցանկանա մանրամասներ բացահայտել», - ասաց Տերյանը:
Նրա խոսքով՝ այդ երթուղով փորձնական ռեժիմով բեռներ են ուղարկվում։ Այնուամենայնիվ, կայուն տրանսպորտային ուղի գործարկելու համար դեռ շատ անելիք կա:
Ինչ վերաբերում է «Չաբահար» նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությանը, ապա Տերյանը պարզաբանեց, որ քննարկվում են Հայաստանի կամ հայկական ընկերությունների մասնակցության տարբեր ձևաչափեր։
Հիշեցնենք` Երևանում հույս ունեն, որ առևտրային երթուղու գործարկումը թույլ կտա կտրուկ ավելացնել ապրանքաշրջանառությունն ու բեռնափոխադրումները Հայաստանի, Հնդկաստանի, Իրանի միջև, հետագայում նաև` դեպի Վրաստան ու ԵՄ և հակառակ ուղղությամբ:
Ավելի վաղ Հայաստանի փոխարտգործնախարար
Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը հույս ունի ելք ունենալ դեպի իրանական Չաբահար նավահանգիստ և մինչև 2024 թվականի վերջ միանալ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին։
Էկոնոմիկայի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, իր հերթին հայտնել էր, որ Հայաստանը կարող է Հնդկաստանն ու Իրանը կապել ԵՄ-ի և ԵԱՏՄ երկրների հետ և դառնալ բեռնափոխադրումների ամենակարճ ճանապարհը լոգիստիկ այս ուղու վրա։
Այդ դեպքում բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։