https://arm.sputniknews.ru/20240316/belgvorvody-gndakvotsvel-e-ka-erku-zvoh-ereq-viravvor-73447775.html
Բելգորոդը գնդակոծվել է. կա երկու զոհ, երեք վիրավոր
Բելգորոդը գնդակոծվել է. կա երկու զոհ, երեք վիրավոր
Sputnik Արմենիա
Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։ 16.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-16T11:57+0400
2024-03-16T11:57+0400
2024-03-16T12:04+0400
բելգորոդ
գնդակոծություն
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
զոհ
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/10/73445510_0:240:1280:960_1920x0_80_0_0_28713f0299ff8f3684847cd45317d919.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Երկու մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով։ Այս մասին Տելեգրամ ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։Նրա խոսքով՝ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Տղամարդը բեկորային վնասվածքներ ունի ծոծրակի, ուսի և կրծքավանդակի մասում։Գլադկովը հավելել է, որ ևս երկու տղամարդ գանգուղեղային փակ վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։Բոլոր տուժածները տեղափոխվել են Բելգորոդ քաղաքի №2 քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ՌԴ Բելգորոդի մարզը կրկին ռմբակոծության տակ է ընկել. տեսանյութՀիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում։Հավելենք` Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։Ուկրաինայի ԶՈւ–ի 5 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Բելգորոդի և Կուրսկի շրջաններում. ՌԴ ՊՆ
բելգորոդ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/10/73445510_0:0:1280:960_1920x0_80_0_0_c404c8ce490ac30589615b6cb82b9de8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բելգորոդ, գնդակոծություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, զոհ, տուժածներ
բելգորոդ, գնդակոծություն, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, զոհ, տուժածներ
Բելգորոդը գնդակոծվել է. կա երկու զոհ, երեք վիրավոր
11:57 16.03.2024 (Թարմացված է: 12:04 16.03.2024) Ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Երկու մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բելգորոդի գնդակոծության հետևանքով։ Այս մասին Տելեգրամ ալիքում հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Դժբախտաբար, երկու մարդ է մահացել՝ տղամարդ և կին։ Տղամարդը բեռնատարի ղեկին է եղել, երբ արկը հարվածել է, դրանից հետո մեքենան բախվել է ուղևորատար ավտոբուսին․․․ Եվս մի կին մահացել է ավտոտնակի կոոպերատիվում, որտեղ նա իր որդու հետ եկել էր շներին կերակրելու», - նշել է նահանգապետը։
Նրա խոսքով՝ բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։ Տղամարդը բեկորային վնասվածքներ ունի ծոծրակի, ուսի և կրծքավանդակի մասում։
Գլադկովը հավելել է, որ ևս երկու տղամարդ գանգուղեղային փակ վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։
Բոլոր տուժածները տեղափոխվել են Բելգորոդ քաղաքի №2 քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում` ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում։
Հավելենք` Բելգորոդի մարզի ողջ տարածքում 2022 թվականի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Բելգորոդի մարզի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը 350 կմ է։