00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոլարի փոխարժեքը կշարունակի՞ նվազել. փորձագետը դրամի կայունացման 2 հիմնական պատճառ է նշում

© Sputnik / Asatur YesayantsԶբոսաշրջիկներն անցնում են տարադրամի փոխանակման կետի մոտով
Զբոսաշրջիկներն անցնում են տարադրամի փոխանակման կետի մոտով - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2024
Զբոսաշրջիկներն անցնում են տարադրամի փոխանակման կետի մոտով
Բաժանորդագրվել
Մարտի երկրորդ կեսից դոլարի փոխարժեքը Հայաստանում աստիճանաբար նվազել է` 403-404 դրամից հասնելով 394 դրամի։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Դոլարի փոխարժեքի նվազումը կարող է շարունակվել մինչև ամառ, եթե դրան նպաստող իրավիճակի փոփոխություն տեղի չունենա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը` անդրադառնալով դոլարի` վերջին օրերին նկատվող էժանացմանը։
2024թ–ի մարտի 20-ին դոլարի փոխարժեքը ՀՀ–ում վերջին կես տարվա մեջ առաջին անգամ հատել է 400–ի սահմանը (դեպի ներքև)։ Եթե 2023-ի վերջից դոլարի փոխարժեքը կայունացել էր 400-405–ի տիրույթում, ապա 2024-ի մարտից սկսեց աստիճանաբար նվազել, իսկ մարտի 20-ից հետո նվազման տեմպերն արագացան` հասնելով օրական միջինը 1 դրամի։
Էդգար Աղաբեկյանը փոխարժեքի նվազման և համապատասխանաբար դոլարի նկատմամբ դրամի կայունացման երկու հիմնական պատճառ է նշում։ Նախ` մարտը հարկերի վճարման ակտիվ շրջան է, և տնտեսվարողները, դրանով պայմանավորված, մեծ քանակությամբ արտարժույթ են փոխարկում դրամի։ Իսկ երկրորդ պատճառը ներմուծման և արտահանման ծավալների մեծացումն է, հատկապես մարտ ամսվա` վերը հիշատակված օրերին։
2024 թվականի առաջին 2 ամսում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 13.6%-ով
«Եթե նայենք ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տնտեսական ակտիվության ցուցանիշները, այնտեղ բավական մեծ աճեր կան, որոնք հայաստանյան շուկայում արտարժույթի լուրջ հոսքեր են առաջացնում։ Շարունակելով ուսումնասիրել բանկային ոլորտին վերաբերող վիճակագրությունը` տեսնում ենք, որ հենց փոխարժեքի անկման օրերին բանկերն ավելի շատ դոլար են գնել իրենց հաճախորդներից, որը բերում է նման վիճակի։ Այսինքն` շուկայում արտարժույթի առաջարկը մեծանում է, բանկերը, բնականաբար, չեն կարող այդքան արտարժույթ կլանել և սկսում են իջեցնել փոխարժեքը»,– պարզաբանեց մասնագետը։
Թե առաջիկայում ինչ հնարավոր փոփոխություններ կլինեն արտարժույթի շուկայում, և ինչպես իրեն «կդրսևորի» դոլարը ոչ հեռավոր ապագայում, Աղաբեկյանը դժվարացավ կանխատեսել. ամեն ինչ կախված է տվյալ պահին շուկայի վրա ազդեցություն ունեցող իրավիճակից։ Մի բան, սակայն, առանց կանխատեսման էլ պարզ է` դոլարի տևական արժեզրկումը առաջին հերթին բացասական է անդրադառնալու Հայաստանից արտահանումների վրա։
«Սեզոնի առումով մենք հիմա մտնում ենք մի շրջան, երբ սպառողական ապրանքների ներմուծման որոշակի նվազում է տեղի ունենում, օրինակ` գյուղատնտեսական ապրանքների ներմուծման առումով։ Փոխարենը արտահանումն է շատանում։ Առջևում նաև տուրիստական ակտիվ շրջանն է։ Ապրիլին շահութահարկի վճարումների ակտիվ հատվածն է, որը ևս արտարժույթի որոշակի հոսքեր է առաջացնելու շուկայում։ Հետևաբար կարծում եմ` այս նվազման տեմպը դեռ որոշակի արագությամբ կարող է շարունակվել»,– ասաց Աղաբեկյանը։
Այդուհանդերձ, տնտեսագետը ձեռնպահ մնաց միանշանակ պնդել, թե դոլարը մինչև ամառ կշարունակի էժանանալ, քանի որ, նրա դիտարկմամբ, արտարժույթի փոխարժեքի նվազմանը նպաստող գործոններին զուգահեռ կան նաև փոխարժեքի կայունացմանը նպաստող գործոններ։
«Մենք տեսնում ենք, որ դրսից ֆինանսական հոսքերը նվազում են, նույն տրանսֆերտներն են նվազում։ Սրան կարող է գումարվել նաև ԿԲ–ի կողմից դրամի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը, որը ևս որոշակիորեն կարող է ազդել դոլարի փոխարժեքի վրա»,– նշեց Աղաբեկյանը։
ՀՀ կենտրոնական բանկի ամենօրյա հրապարակումների համաձայն` 2024թ–ի մարտի 19-ին 1 դոլարի արժեքը եղել է 401.27 դրամ։ Մարտի 20-ին փոխարժեքը նվազել է միանգամից 1.5 դրամով` կազմելով 399.77 դրամ։ Հետագա օրերին նվազման միտումը շարունակվել է միջինը օրական 1 դրամով և մարտի 28-ի տվյալներով հասել 394.71 դրամի։
Լրահոս
0