https://arm.sputniknews.ru/20240401/peskvovy-meknabanel-e-ahabekchutjan-sparnaliqi-masin-irani-kvoghmic-tvjalner-pvokhancelu-lury-74035163.html
Պեսկովը մեկնաբանել է ահաբեկչության սպառնալիքի մասին Իրանի կողմից տվյալներ փոխանցելու լուրը
Պեսկովը մեկնաբանել է ահաբեկչության սպառնալիքի մասին Իրանի կողմից տվյալներ փոխանցելու լուրը
Sputnik Արմենիա
Իրանական աղբյուրները հայտնել են, թե իբր Իրանը տվյալներ է փոխանցել ՌԴ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին: 01.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-01T14:27+0400
2024-04-01T14:27+0400
2024-04-01T14:29+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
ահաբեկչություն
դմիտրի պեսկով
կրոկուս սիթի հոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/07/65430797_0:320:3072:2048_1920x0_80_0_0_be387aa718a71ce0278dea0443cb3016.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին ոչինչ հայտնի չէ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից առաջ Իրանի կողմից Ռուսաստանին անվտանգության սպառնալիքի մասին տվյալներ փոխանցելու մասին: Նա այդ մասին ասել է լրագրողներին։Լրագրողներից մեկը նշել է, որ իրանական աղբյուրները հայտնել են, թե իբր Իրանը տվյալներ է փոխանցել ՌԴ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»–ումտեղի ունեցած ողբերգությունից մի քանի օր առաջ:«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,– պատասխանել է Պեսկովը։ Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/07/65430797_341:0:3072:2048_1920x0_80_0_0_ea50a681f1e09dfccb857c3c5cff0589.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, դմիտրի պեսկով, կրոկուս սիթի հոլ
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, դմիտրի պեսկով, կրոկուս սիթի հոլ
Պեսկովը մեկնաբանել է ահաբեկչության սպառնալիքի մասին Իրանի կողմից տվյալներ փոխանցելու լուրը
14:27 01.04.2024 (Թարմացված է: 14:29 01.04.2024) Իրանական աղբյուրները հայտնել են, թե իբր Իրանը տվյալներ է փոխանցել ՌԴ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին ոչինչ հայտնի չէ «Կրոկուս Սիթի Հոլ»–ում տեղի ունեցած ահաբեկչությունից առաջ Իրանի կողմից Ռուսաստանին անվտանգության սպառնալիքի մասին տվյալներ փոխանցելու մասին: Նա այդ մասին ասել է լրագրողներին։
Լրագրողներից մեկը նշել է, որ իրանական աղբյուրները հայտնել են, թե իբր Իրանը տվյալներ է փոխանցել ՌԴ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին մարտի 22-ին «Կրոկուս Սիթի Հոլ»–ումտեղի ունեցած ողբերգությունից մի քանի օր առաջ:
«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,– պատասխանել է Պեսկովը։
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ
հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը`
144–ի։
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ,
այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։
Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող
Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար: