00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Антигитлеровская коалиция и вклад ее участников в победу над Германией
15:04
23 ր
Исторический ликбез
Вклад стран антигитлеровской коалиции в победу над фашизмом
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
17 ր
Աբգար Պողոսյան
18:17
43 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի տուրօպերատորները հագեցած հանդիպումներ կունենան Մոսկվայում և Պետերբուրգում

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՊետերբուրգ
Պետերբուրգ - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2024
Բաժանորդագրվել
Հայաստանյան 7 տուրօպերատորներ կարող են հանդիպել ավելի քան 100 ռուս գործընկերների հետ։ Զբոսաշրջության կոմիտեն իր հերթին ռուսաստանցիների համար արդիական տեղեկատվություն կներկայացնի, այդ թվում՝ ինչպես Հայաստանում կարելի է օգտվել «Միր» քարտերից:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն Ռուսաստանում երկրի զբոսաշրջային հնարավորությունների շնորհանդեսներ կանցկացնի: Կոմիտեի մարքեթինգի վարչության պետիպաշտոնակատար Անուշիկ Սահակյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ապրիլի 10-ին շնորհանդեսը տեղի կունենա Պետերբուրգում, 11-ին՝ Մոսկվայում։
Բացի տեսարժան վայրերի, Հայաստանում ուղևորության ու բնակության պայմանների մասին տեղեկատվությունից, կոմիտեն կներկայացնի նաև ռուսաստանցիների համար արդիական հարցեր, այդ թվում՝ Հայաստանում «Միր» բանկային քարտերով վճարելու հնարավորության մասին: Մասնավորապես, կնշվի, որ թեև բանկերի մեծ մասը դադարել է սպասարկել դրանք, սակայն դա շարունակում է անել «ՎՏԲ-Արմենիա»բանկը։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է․ Պողօսեան
Ի տարբերություն նախորդ շնորհանդեսների, այս անգամ կոմիտեն իր հետ կհրավիրի նաև հայաստանյան տուրօպերատորների, որոնք կկարողանան գործնական հանդիպումներ անցկացնել: Հանդիպումները պետք է որ արդյունավետ լինեն, քանի որ հայկական օպերատորները կլինեն ընդամենը յոթը, իսկ ռուսական օպերատորները՝ 15 անգամ ավելի շատ, մոտ 70-ը՝ Մոսկվայում ու 40-ը՝ Պետերբուրգում։ Համենայնդեպս այդքան հայտ է ներկայացվել շնորհանդեսին մասնակցելու համար, պարզաբանեց Սահակյանը։
«Մենք ինքներս էլ նման հետաքրքրություն չէինք սպասում, առավել ևս, որ վերջին իրադարձությունների պատճառով (մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչություն) Ռուսաստանում խոշոր միջոցառումները սահմանափակ են», - ավելացրեց նա:
Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը համակարգող ռուսական պետական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Լրահոս
0