https://arm.sputniknews.ru/20240402/hajastany-chi-tsragrum-hardzakvel-adrbejani-vra-fransiaci-patgamavvor-74092417.html
Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա․ ֆրանսիացի պատգամավոր
Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա․ ֆրանսիացի պատգամավոր
Sputnik Արմենիա
Ֆրանսիացի պատգամավորը դիմել է Բորելին՝ կոչ անելով ազդեցիկ հայտարարությամբ հանդես գալ՝ հաստատելով Երևանի ագրեսիվ ծրագրերի բացակայությունը։ 02.04.2024, Sputnik Արմենիա
2024-04-02T17:15+0400
2024-04-02T17:15+0400
2024-04-02T17:20+0400
հայաստան
ադրբեջան
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61868103_0:344:1536:1208_1920x0_80_0_0_eb675f92e88b7d5a1290606600db45e3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա։ X-ի իր էջում այս մասին գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:Ֆրանսիացի պատգամավորը տարածել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը, որն իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության գրառումն է հրապարակել իր էջում։Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում են ՀՀ ԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները։ ԵՄ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանային իրադրության դիտարկման ընթացքում ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/1c/61868103_0:14:1536:1166_1920x0_80_0_0_b36a4573c21f7ed75b8542049df28606.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ֆրանսիա
հայաստան, ադրբեջան, ֆրանսիա
Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա․ ֆրանսիացի պատգամավոր
17:15 02.04.2024 (Թարմացված է: 17:20 02.04.2024) Ֆրանսիացի պատգամավորը դիմել է Բորելին՝ կոչ անելով ազդեցիկ հայտարարությամբ հանդես գալ՝ հաստատելով Երևանի ագրեսիվ ծրագրերի բացակայությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա։
X-ի իր էջում այս մասին գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։
«Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա»,- ընդգծել է նա։
Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:
Ֆրանսիացի պատգամավորը տարածել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը, որն իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության գրառումն է հրապարակել իր էջում։
Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում են ՀՀ ԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները։ ԵՄ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանային իրադրության դիտարկման ընթացքում ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել: