00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:11
29 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Աշոտ Մելքոնյան
Մենք երբեք որևէ քաղաքական իշխանության պարագայում գլխիկոր չենք եղել. Աշոտ Մելքոնյան
17:14
7 ր
Էդուարդ Միլիտոնյան
Սրբազանի հաշտության օրակարգը շատ կարևոր է. Էդուարդ Միլիտոնյան։
17:21
4 ր
Տիգրան Աբրահամյան
Օդում կախված է մնում հարցը, թե ինչու է դելիմիտացիան սկսվել հենց Տավուշից. Տիգրան Աբրահամյան
17:25
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մարկես. «Բոլոր առարկաներն էլ ապրում են, պարզապես պետք է կարողանաք արթնացնել նրանց հոգին»
18:08
7 ր
Աբովյան time
«Հանրության մոտ գիտակցումը կա, որ ՀՀ-ն օրհասական վիճակում է»․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան
18:15
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
0 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023-ին Հայաստանում օրգանների փոխպատվաստման 60-ից ավելի վիրահատություն է արվել․ Ավանեսյան

© Photo : press office of the Government of RAԱնահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Անահիտ Ավանեսյան
Բաժանորդագրվել
Պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայություններն ավելացվել են մեր երկրում հիվանդացության և մահացության հիմնական պատճառ հանդիսացող 3 ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Առողջության պահպանման և առողջապահական համակարգի զարգացմանն ուղղվող միջոցառումները դիտարկվում է ոչ թե ծախս, այլ ներդրում մեր երկրի անվտանգության, տնտեսության բարգավաճման և անկախ, ինքնիշխան երկիր կառուցելու մեջ։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ իրականացվող միջոցառումների արդյունքները թեպետ երկարաժամկետ հեռանկարում են մեծամասամբ տեսանելի լինելու, բայց մեր երկրում գրանցված ծնելիության, մահացության, առողջական ցուցանիշներն արդեն իսկ դրական տենդենցներ են ցույց տալիս։
Նախարարը ներկայացրեց մի շարք ցուցանիշներ։ Շեշտեց՝ պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայություններն ավելացվել են մեր երկրում հիվանդացության և մահացության հիմնական պատճառ հանդիսացող 3 ուղղություններով՝ օնկոլոգիական, սրտանոթային, արյան շրջանառության համակարգերի հիվանդությունների գծով։
ՀՀ–ում մեկ տարում եղջերաթաղանթի 150 փոխպատվաստում է իրականացվել. փոխնախարար
«Արյան շրջանառության համակարգի հիվանդացությունը, որը մեր երկրում մահացության առումով առաջին տեղում է, 2022 թվականին նվազել է 14,1 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ 2023 թվականին նվազել է ևս 10,2 տոկոսով»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ ավելացել է նաև օրգանների փոխպատվաստման թիվը, կատարվել են 60-ից ավելի վիրահատություններ։
Առողջ և ակտիվ ծերացման գաղափարը խթանելու, մեծահասակ բնակչությանն առողջ ապրելակերպի մասին իրազեկելու և ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու նպատակով Երևանում ստեղծվել են առողջ ծերացման խմբակներ։ Ըստ Ավանեսյանի՝ այն մեծ ոգևորությամբ է ընդունվել, և մոդելը նաև սկսել են մարզերում կիրառել։
Լրահոս
0