00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
19:08
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սերոբ Խաչատրյան
ԿԳՄՍՆ–ը փորձում է սանձել երեխաներին ուշ դպրոց տանելու` ծնողների ցանկությունը. Սերոբ Խաչատրյան
09:12
5 ր
Միհրդատ Մադաթյան
7-8 տարեկան երեխան, առաջին անգամ դպրոց մտնելով, ունենալու է հոգեբանական խնդիրներ. Միհրդատ Մադաթյան
09:17
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Բագրատ Սրբազան
ի վերջո համաձայնություն կգոյանա․ Բագրատ Սրբազան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի որդին ոչ թե վիրտուալ, պատմական, այլ իրական հայրենիքում էր ծառայում. Գրիգորյան

© Sputnik / Asatur YesayantsԱննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2024
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ` Արցախի ժողովորդի իրավունքը, պայքարը, հաղթանակն այսօր ՀՀ իշխանությունը դարձրել է սոցիալական հարց, ավելին` 40+10 հազարի հարց։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. 2023 թ. հայ ժողովրդի համար ամենաողբերգական տարին էր` 1915 թվականից հետո ամենաողբերգականը, քանի որ իրական հայրենիքը դարձրիք պատմական։ ՀՀ Ազգային ժոովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Եթե ՀՀ–ն միայն 29 800 քառ. մետր տարածքն է, ապա մեր հազարավոր տղաները ո՞ր հայրենիքի համար են զոհվել։ Եթե այսօր այդ պատասխանը հնչում է հանուն ՀՀ-ի, ապա ուղիղ մեկ կամ երկու տարի առաջ ասում էիք, որ զոհվել են հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն Արցախի Հանրապետության»,– ընդգծեց նա։
Պատգմավորրը հիշեցրեց, որ ինքն անկախության սերնդի ներկայացուցիչ է, ծնվել է 1991 թվականին ու իրական հայրենիք է տեսել և ՀՀ–ում, և Արցախում։ Դիմելով իշխանության ներկայացուցիչներին` նա հայտարարեց, որ այդ իրենք են իրական հայրենիքը պատմական սարքել։
«Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, վիրտուալ, պատմական հայրենիքում չէր ծառայում, իրական հայրենիքում էր ծառայում, ու Նիկոլ Փաշինյանն էլ ուղղաթիռով իրական հայրենիքից պատմական հայրենիք չէր գնում, այլ իրական հայրենիքից իրական հայրենիք էր տեղափոխվում։ Հերիք է սա մանիպուլացնեք։ Պատմական ու հոգևոր հայրենիքի մասին բանավեճ ունենալու համար ես Նժդեհ ու Չարենց կկարդայի, այլ ոչ թե կգայի ու այստեղ բանավեճ կանեի։ Մինչդեռ պատմական հայրենիքի մասին խոսելը ձեզ համար ընդամենը վահան է` քողարկելու ձեր բոլոր սխալները, մեղքերը, որոնց արդյունքում դուք բերել եք այս ողբերգության»,– հայտարարեց Գրիգորյանը։
Նա նշեց, որ գործող իշխանությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի նշաձողն իջեցրեց` դարձնելով «Արցախի ժողովրդի իրավունքներ ու անվտանգություն»։
«Այսօր Արցախում հայ չի ապրում, Արցախի ժողովորդի իրավունքը, պայքարը, հաղթանակն այսօր դարձրել եք սոցիալական հարց, ավելին` 40+10 հազարի հարց եք դարձրել։ Այսօր ոչ խոսում եք Արցախի ժողորդի վերադարձի իրավունքի մասին, ոչ ռազմաքաղաքական էլիտայի բանտում գտնվելու ու նրանց վերադարձնելու մասին»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների ռազմավարությունն այն է, որ Արցախը տալիս ենք, ՀՀ–ն պահում ենք։
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմը կանգնում է տարբեր երանգների հանդերձանքով. Գեղամ Մանուկյան
«Պահեցի՞ք։ 208 քառ. կմ այս պահին օկուպացված է Ադրբեջանի կողմից, վտանգները չեզոքացված չեն, ավելին` ադրբեջանցիները գտնվում են մեր ռազմավարական բարձունքների վրա, մեր ճանապարհներն են վերահսկում, մի մասը օկուպացրել են։ Ասում էիք` Արցախի հարցը «պավադոկ» է մեր վզին, բայց հիմա է «պավադոկ»` Սյունիքի ճանապարհով գնում ես ու գիտես, որ վերահսկում են քեզ»,– հայտարարեց պատգամավորը։
Աննա Գրիգորյանի խոսքով` այն, ինչՀՀ իշխանությունն արել է Սյունիքում, այսօր պատրաստվում է անել նաև Տավուշում։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ապրիլի 10–ին կառավարության 2023 թ. կատարողականի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
Լրահոս
0