00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն հակամարտությունները պատրվակ է դարձնում Կովկասի գործերին միջամտելու համար. Վելայաթի

© AP Photo / Vahid SalemiԱլի Աքբար Վելայաթի
Ալի Աքբար Վելայաթի - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2024
Ալի Աքբար Վելայաթի
Բաժանորդագրվել
Թեհրանում կարծում են, որ Արևմուտքի ռազմավարության իրականացումը ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի տարածաշրջանի երկրների համար, այլև կբերի դրանց պատմական սահմանների լղոզման և ներքին հակամարտությունների առաջացման։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ցանկանում են հակամարտությունների կարգավորման պատրվակով միջամտել տարածաշրջանի գործերին։ Ինչպես տեղեկացնում է «Mehr»–ը, այս հայտարարությունն արել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Վելայաթիի խոսքով` կովկասյան տարածաշրջանի գործերին անօրինական միջամտության որոշումը համաձայնեցվել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, ընդ որում` որպես նպատակ հայտարարվում է «խաղաղության հաստատումը»:
«Նման վարքագիծը վկայում է, որ երկրների այս խումբն ուզում է լարվածություն առաջանել աշխարհի տարբեր մասերում և պատրվակ է ստեղծում ռազմական ներկայության համար` տարածաշրջանի երկրների անվտանգության և անկախության հաշվին»,- կարծում է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր ծրագիրը հիմնված է ԱՄՆ-ի նախաձեռնության վրա, դրա իրականացման համար անհրաժեշտ կլինի տարածաշրջանում միջնորդների օգնությունը:
«Նման ռազմավարության իրականացումը տարածաշրջանի երկրների համար ոչ միայն կործանարար հետևանքների կհանգեցնի, այլև կբերի դրանց պատմական սահմանների լղոզման, ներքին հակամարտությունների առաջացման։ Արևմտյան տերությունները` ԱՄՆ–ի գլխավորությամբ, այդ իրադարձությունները որպես պատրվակ կօգտագործեն տարածաշրջանի գործերին միջամտելու համար»,- վստահ է Վելայաթին։
Նրա կարծիքով` դա կխորացնի տարածաշրջանի երկրների միջև լարվածությունը, պատերազմ կբորբոքի Հարավային Կովկասում:
Հարավային Կովկասը չպետք է դառնա աշխարհաքաղաքական մրցակցությունների թատերաբեմ․ Իրանի ԱԳՆ
Վելայաթիի խոսքով` Թեհրանը թույլ չի տա Արևմուտքի կողմից որևէ դավադրություն, որն ուղղված կլինի տարածաշրջանային անվտանգության խաթարմանը:
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ն փորձում էր դաշինքի ուժեր տեղակայել Ռուսաստանի հարավում կամ Իրանի հյուսիսում` Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի էներգառեսուրսները ստանալու համար: Սակայն, նրա խոսքով, ծրագիրը խափանվեց Թեհրանի զգոնության շնորհիվ։
Հիշեցնենք` Իրանը բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային խաղացողների միջամտությունը։
Եթե ՀՀ–ն պատրաստ է Իրանի և ՌԴ–ի դեմ գործիք լինել, Արևմուտքն ինչպե՞ս չօգտվի. քաղաքագետ
Լրահոս
0