00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշին սպասվում է Գորիս–Կապան միջպետական ճանապարհի ճակատագիրը. Աննա Գրիգորյան

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայում
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2024
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` ինքը բազմիցս անցել է Վեդիի ճանապարհով, որը միջգյուղական ճանապարհ է և ոչ մի կերպ չի կարող դառնալ միջպետական ճանապարհ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզին սպասվում է Գորիս–Կապան միջպետական ճանապարհի ճակատագիրը։ Այս մասին «Աբովյան Time» հաղորդման եթերում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ մինչև Գորիս–Կապան ճանապարհի հանձնելը թվում էր, թե ոնց կարող են միջպետական ճանապարհ հանձնել, բայց դա եղավ, իսկ այլընտրանքային ճանապարհը կառուցվեց 3–4 տարվա ընթացքում։
Մինչդեռ, ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այդ ճանապարհն ամբողջությամբ չի փոխարինում այն ճանապարհին, որը գոյություն է ունեցել։ Իրանից եկող բեռնատարների համար ճանապարհը նույն հարմարավետությունը չունի, ինչն էլ հանգեցրել է Իրանից բեռնափոխադրումների էականորեն նվազման։
«Հիմա իրանցիների համար, հատկապես կցորդիչով մեքենաներով երթևեկելու դեպքում, նախընտրելի է Ադրբեջանով գնալ, քան այս նոր ճանապարհով։ Նմանատիպ խնդիր ստեղծվելու է նաև Տավուշում։ Գագիկ Մելքոնյանն ասում էր` եթե Տիգրանաշենը հանձնվի, դրա այլընտրանքը Վեդիով ճանապարհն է լինելու։ Այսինքն` ամբողջ Հայաստանը այլընտրանքների մասին է։ Կարող են գնալ Մարսում այլընտրանքային Հայաստան ստեղծել ու ապրել»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` ինքը բազմիցս անցել է Վեդիի ճանապարհով, որը միջգյուղական ճանապարհ է և ոչ մի կերպ չի կարող դառնալ միջպետական ճանապարհ։
Գրիգորյանն ընդգծեց` Տավուշի մարզում տարածքային զիջումները չպետք է լինեն միայն տվյալ մարզի բնակիչների ֆիզիկական անվտանգության խնդիրները, այլ պետք է մտահոգեն Հայաստանի յուրաքանչյուր բնակչի։ Հատկապես վերջին շրջանում Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակը գնալով լոկալիզացվում է։ Մինչդեռ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ օրինակ` 2 ամիս հետո կարող է գազ չունենալ, քանի որ խողովակաշարը կարող է հայտնվել Ադրբեջանի ձեռքում։
Նրա խոսքով` հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ ներկայիս իշխանությունն ընդդիմության, ժողովրդի բարձրացրած հարցերին որևէ երաշխիք կամ հստակ պատասխան չի տալիս։
«Ոչ մի ռացիոնալ մեկնաբանություն դրան չկա։ Ոչ ոք չի հայտարարում, որ ձեր անվտանգությունն ապահովելու ենք, որևէ մեկը չի ասում, որ ռիսկերը չեզոքացվելու են, խաղաղություն է գալու, պատերազմ չի լինելու, ընդհակառակը՝ ասում են, որ թեև տալիս են, բայց վստահ չեն, թե պատերազմ չի լինի»,- ասաց Գրիգորյանը։
Ավելին` փորձ է արվում քաղաքացիներին համոզել, որ դրանք նույն իրողություններն են։
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում:
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում:
Հասկանո՞ւմ եք` ինչ է սրա տակ թաքնված. Բագրատ սրբազանը` սահմանազատման խմբի անդամների մասին
Լրահոս
0