00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ՀՀ հարաբերություններում չի կարելի թերագնահատել պատմական հիշողության դերը. Կոպիրկին

© Sputnik / Petros LagesyanՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2024
Սերգեյ Կոպիրկին
Բաժանորդագրվել
Դեսպանը վտանգավոր է համարել Հայրենական մեծ պատերազմի պատմությունը վերաշարադրելու միտումներն ու փորձերը:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ռուս-հայկական հարաբերություններում չի կարելի թերագնահատել պատմական հիշողության դերն ու տեղը:
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ դիվանագետը կարևորեց, որ երկու երկրում էլ հարգում են մեր ժողովուրդների ընդհանուր սխրանքի և ընդհանուր պատմության հիշողությունը, Մեծ հաղթանակի համար զոհվածների հիշատակը։
«Այսօր այդ թեման առավել արդիական է դառնում, քանի որ այդ սխրանքը մոռացության մատնելու, պատմությունը խեղաթյուրելու փորձեր կան, և այն, որ մենք այստեղ միասնական դիրքերում ենք, շատ կարևոր քաղաքական գործոն է, որն իսկապես ամրապնդում է հարաբերությունները ոչ միայն մեր երկրների, այլև մեր ժողովուրդների միջև։ Ես հույս ունեմ և վստահ եմ, որ այն կպահպանվի նաև հետագայում՝ անկախ բոլոր խնդիրներից, մարտահրավերներից և իրավիճակը փոխելու արտաքին ուժերի փորձերից»,-լրագրողներին ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր պատմության հիշողության և ճշմարտության պահպանումը կարևոր է պատմական և քաղաքական տեսանկյունից:
Դեսպանը կարծում է, որ ժողովուրդներն իրավունք չունեն մոռացության մատնելու իրենց պապերի ու նախապապերի սխրանքը։ Նա ընդգծեց` նրանք, ովքեր չեն ցանկանում հիշել իրենց պատմությունը, դատապարտված են սխալների կրկնության։
«Այսօր մենք տեսնում ենք, որ թափ է հավաքում այն միտումը, երբ փորձում են վերաշարադրել պատերազմի և մեր մեծ հաղթանակի պատմությունը կամ լռության մատնել եղածը։ Դա ոչ միայն անարդար է, այլև վտանգավոր»,-ասաց նա։
Դեսպանը մատնանշեց որոշ երկրների քաղաքականության մեջ նեոնացիստական դրսևորումների ակտիվացումը, ինչի համար Ռուսաստանն այսօր կրկին շատ բարձր գին է վճարում։
Լրահոս
0