00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում պատգամ հղեց իշխանությանը

Բաժանորդագրվել
Կաթողիկոսը կոչ արեց լինել համերաշխ ու միաբան այսօրվա սպառնալիքների առկայության պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Արիությանը չպետք է վախկոտություն խառնել։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տերունական աղոթքից հետո ՀՀ իշխանությանն այս պատգամը հղեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը` մեջբերելով սուրբ Վարդանի խոսքերը։
«Մեր պատգամն ենք բերում մեր իշխանություններին. ինչպես սուրբ Վարդանն էր ասում, արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. այն կորուստաբեր է ու մահ է սփռում, իսկ արիությունը ոգու զորություն է արդարությունը ու ճշմարտությունը պաշտպանելու համար»,– ասաց նա։
Կաթողիկոսը նաև կոչ արեց լինել համերաշխ ու միաբան այսօրվա սպառնալիքների առկայության պայմաններում, որպեսզի անկորուստ պահենք մեր հայրենի երկիրը, իսկ ազգային մեր կյանքը` անխռով։
Ապա դիմելով լրագրողներին` նա ասաց, որ այս օրերին հարցազրույց չեն տալիս, ու խնդրեց չխաթարել օրվա խորհրդի ապրումը։
Պետք է հեռացնենք մեր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Գարեգին Բ
Հիշեցնենք` այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
Լրահոս
0