00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:49
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արժեթղթեր` դեպի Հնդկաստան դարպասի դիմաց. Կիպրոսից ՀՀ եկող ներդրումային ընկերության ծրագիրը

© Sputnik / Aram GareginyanՄիխայիլ Բորիսով
Միխայիլ Բորիսով - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2024
Բաժանորդագրվել
Հնդկաստանը Կիպրոսի ֆինանսական ընկերությունների համար պարզեցրել է ներդրումների պայմանները, իսկ Կիպրոսը պատրաստ է Հնդկաստանի, իսկ այժմ նաև Հայաստանի համար դարպաս բացել դեպի ԵՄ շուկա:
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik, Արամ Գարեգինյան. Կիպրոսը կարող է հայկական կապիտալի համար դուռ բացել դեպի ԵՄ և Հնդկաստանի շուկա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց կիպրական Leon MFO Investments ֆինանսական ընկերության ներդրումների ղեկավար Միխայիլ Բորիսովը Երևանում հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած «Հայաստան - Կիպրոս. բիզնեսի հնարավորություններ» համաժողովի շրջանակում։
Նա նշել է, որ Կիպրոսի ներդրումային հիմնադրամներն իրավունք ունեն Հնդկաստանում ներդրումներ կատարել պարզեցված կարգով: Նման համագործակցությունը մեծ ներուժ ունի, և այն արդեն օգտագործվում է իրական (ոչ ֆինանսական) ոլորտի ընկերություններում։
Բորիսովի խոսքով՝ Կիպրոսն էլ իր հերթին Հնդկաստանի համար դարձել է Եվրամիությունում ներդրումների հիմնական հանգույց։
«Կիպրոսը շատ առավելություններ ունի, որոնց շնորհիվ այն կարող է նույնպիսի «մուտքի կետ» դառնալ Հայաստանի համար։ Դրանց թվում է նաև մեծ թվով ռուսալեզու մասնագետների առկայությունը, որոնց բավականին լավ ծանոթ է Հայաստանի շուկան»,-հավելել է նա։
Իսկ կիպրոսցի ներդրողների մոտ (այդ թվում՝ այլ երկրների քաղաքացիների հաշիվները ղեկավարող ընկերությունների) բավականին մեծ հետաքրքրություն կա զարգացող երկրների, այդ թվում՝ այսպես կոչված սահմանային շուկաների (frontier markets) արժեթղթերի նկատմամբ։ Պարզ ասած՝ այս կատեգորիայի երկրները կարելի է համարել «զարգացող, բայց դեռ ոչ այնքան»։ Համեմատաբար բարձր ռիսկերի դիմաց դրանք նաև բարձր եկամուտ են առաջարկում։
Ինչպես են Հայաստանի բանկերը արհեստական բանականությամբ ծառայություններ առաջարկելու
Այստեղ, նշել է Բորիսովը, ներդրումների ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա. առայժմ միջազգային դեպոզիտար համակարգերը (Clearstream-ը և Euroclear-ը) սպասարկում են միայն պետական արժեթղթերով գործարքները:
«Մենք պարզապես ավելի շատ ուշադրություն ենք դարձնում կորպորատիվ թղթերին, քանի որ պետական պարտատոմսերի տոկոսադրույքները չափազանց ցածր են»,-նշել է Բորիսովը:
Հայաստանի ֆինանսական հատվածը հիմա էլ աշխատում է կիպրոսցի բրոքերների հետ եվրոպական շուկա դուրս գալու համար, սակայն առայժմ սահմանափակվում է հիմնային, բրոքերային ծառայություններով: Մինչդեռ, հավելել է նա, Կիպրոսի ընկերությունները պատրաստ են ակտիվների կառավարման ավելի բարդ ծառայություններ առաջարկել, որոնք Հայաստանում դեռևս տարածված չեն:
Ինչու են ռելոկանտները հեռանում ՀՀ–ից. պատճառների մասին խոսում են հենց իրենք և փորձագետները
Բորիսովը նշել է, որ ներդրումների համար հետաքրքիր կարող են դառնալ նաև Հայաստանի կուտակային կենսաթոշակային հիմնադրամների կառավարման տակ գտնվող միջոցների աճող ծավալները, առավել ևս, որ դրանք կառավարում են Եվրոպայում հայտնի ֆինանսական ընկերությունները (այդ թվում՝ ֆրանսիական Amundi-ն և գերմանական Talanx-ը):
Լրահոս
0