https://arm.sputniknews.ru/20240507/minch-ajs-pahy-sahmanazatumn-i-shah-mez-e-eghel-kiranci-varchakan-ghekavar-75367873.html
Մինչ այս պահը սահմանազատումն ի շահ մեզ է եղել․ Կիրանցի վարչական ղեկավար
Մինչ այս պահը սահմանազատումն ի շահ մեզ է եղել․ Կիրանցի վարչական ղեկավար
Sputnik Արմենիա
Շահինյանի խոսքով՝ մոտ 4500 քառակուսի մետր հող կա, որը ևս կմնա մեր տարածքում, եթե սահմանազատումը ոչ թե ուղիղ, այլ կոր գծով արվի։ 07.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-07T16:25+0400
2024-05-07T16:25+0400
2024-05-07T16:26+0400
հայաստան
կիրանց
սահմանազատում
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74867796_0:0:1600:901_1920x0_80_0_0_6601e59cb0515b2d026bd96f19e7b655.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող սահմանազատման գործընթացն այս պահին որոշ ժամանակով սառեցված է, քանի դեռ կամրջի մասով վերջնական որոշում չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։Խոսելով արդեն իսկ իրականացված սահմանազատման մասին՝ նա նշեց, որ մինչ այս պահը գոհ է արդյունքից։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Կիրանցի հատվածում իրականացված սահմանազատումը եղել է ի շահ գյուղի։Նրա խոսքով՝ գյուղի տարածքում սահմանազատմանը մասնակցած բազմաթիվ մարդկանցից լսել է, որ գործընթացը հիմա սառեցված է, բանակցություններ են ընթանում։Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ոչ մի տարածք, որի համար սեփականաշնորհման վկայական կա, չի անցել Ադրբեջանին։ Նա հավելեց, որ մինչ այս պահն իրականացված գործընթացից գոհ է։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
կիրանց
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74867796_166:0:1589:1067_1920x0_80_0_0_0653c03c5270530a0dfdd710024cf00c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կիրանց, սահմանազատում, ադրբեջան
հայաստան, կիրանց, սահմանազատում, ադրբեջան
Մինչ այս պահը սահմանազատումն ի շահ մեզ է եղել․ Կիրանցի վարչական ղեկավար
16:25 07.05.2024 (Թարմացված է: 16:26 07.05.2024) Շահինյանի խոսքով՝ մոտ 4500 քառակուսի մետր հող կա, որը ևս կմնա մեր տարածքում, եթե սահմանազատումը ոչ թե ուղիղ, այլ կոր գծով արվի։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Տավուշի մարզի Կիրանց գյուղում իրականացվող սահմանազատման գործընթացն այս պահին որոշ ժամանակով սառեցված է, քանի դեռ կամրջի մասով վերջնական որոշում չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտնեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը։
Խոսելով արդեն իսկ իրականացված սահմանազատման մասին՝ նա նշեց, որ մինչ այս պահը գոհ է արդյունքից։ Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Կիրանցի հատվածում իրականացված սահմանազատումը եղել է ի շահ գյուղի։
««Խաչի յալ» կոչվող բարձունք ունեինք, որ հենց գագաթին պետք ա դնեին, էդտեղից մի 20 մետր իջեցրել են, ու էդտեղից մի 3 հեկտարի չափով մեզ ա անցել։ Էն հողերն էլ, որ 9 հա ու կես կորցնում էինք, էդ էլ իջեցված է գետով։ Մեր հողերի ոչ մի սանտիմետր հիմա իրենց չի անցնում։ Հետևի մասում մի 3 սեփականաշնորհված հողեր կան՝ 4500 քառակուսի մետրանոց։ Եթե սահմանագծումն ուղիղ գծով անես, իրենց է անցնում, բայց եթե կոր լինի, էլի մեր տարածքում են մնում։ Մնացել է գյուղի էս հատվածը՝ ամենացավալին։ Սպասում ենք գյուղի և կամրջի մասով լուծման»,- ասաց վարչական ղեկավարը։
Նրա խոսքով՝ գյուղի տարածքում սահմանազատմանը մասնակցած բազմաթիվ մարդկանցից լսել է, որ գործընթացը հիմա սառեցված է, բանակցություններ են ընթանում։
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ոչ մի տարածք, որի համար սեփականաշնորհման վկայական կա, չի անցել Ադրբեջանին։ Նա հավելեց, որ մինչ այս պահն իրականացված գործընթացից գոհ է։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից
բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն
40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ
Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։