00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախցիներն Աբովյան քաղաքի մոտ սպասում են Բագրատ սրբազանին և երթի մասնակիցներին

© Sputnik / Asatur YesayantsԱրցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում
Արցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Բաժանորդագրվել
Արցախի նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը պատրաստվում է Բագրատ սրբազանին Արցախի իրենց տան բակից բերած հողը նվիրել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Արցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում սպասում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորությամբ քայլում են դեպի Երևան։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում
Активисты в ожидании шествия во главе с епископом Багратом Галстаняном у въезда в Абовян (8 мая 2024). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Արցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում
Նրանցից մեկը` Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, Արցախի իր այգուց հող է բերել, որ այսօր ուզում է նվիրել Հայ առաքելական եկեղեցուն։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ցույց է տալիս Արցախի իր այգուց բերած հողը, որն ուզում է նվիրել Հայ առաքելական եկեղեցուն
Метаксе Акопян с баночкой с землей Карабаха среди активистов у въезда в Абовян (8 мая 2024). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ցույց է տալիս Արցախի իր այգուց բերած հողը, որն ուզում է նվիրել Հայ առաքելական եկեղեցուն
«Երբ տնից արդեն պետք է դուրս գայինք, բռերով ուղղակի հող եմ վերցրել։ Շատ խնամքով պահում եմ այս հողը։ Այսօր որոշել եմ Բագրատ սրբազանին միանալու պահին տալ իրեն։ Սա իր մեջ խորհուրդ ունի. իմ հայրենիքը` Արցախը, ես տալիս եմ եկեղեցուն, և վստահ եմ, որ եկեղեցու հովանու ներքո մեր հայրենիքը կփրկվի։ Սա խորհրդանշական է ինձ համար»,–ասաց նա։
Հակոբյանը շեշտեց, որ շարժումը սկսվելուց հետո իր գլխում մեկ միտք է եղել` եկեղեցին չի կարող սխալ լինել, ու եկեղեցին գործում է հանուն հայրենիքի, հանուն որևէ լավ բանի։
© Sputnik / Asatur YesayantsԱրցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում
Активисты в ожидании шествия во главе с епископом Багратом Галстаняном у въезда в Абовян (8 мая 2024). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2024
Արցախցիները Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Սահմանազատման դեմ պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով գալիս են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։ Նրանք նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին։
Մայիսի 9-ին` ժամը 16:00-ին, հանրահավաք է նախատեսված Երևանի Հանրապետության հրապարակում։
Լրահոս
0