00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ Հայրենականի վետերանը շուտով կնշի 100–ամյակը. Ներսես Սիմոնյանի երկարակեցության բանաձևը

Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը Sputnik Արմենիային պատմել է իր պատմությունն ու ապագայի ծրագրերը։
Ֆիզիկական ակտիվություն ու հավասարակշռված սննդակարգ․ սա է Հայրենական մեծ պատերազմի վետերան 99-ամյա Ներսես Սիմոնյանի երկարակեցության գաղտնիքը: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա խոստովանել է, որ պատրաստվում է մեծ շուքով նշել իր 100-ամյակը։
Ներսես Սիմոնյանը կյանքը երկարացնելու ոչ մի ունիվերսալ բանաձև չունի, իսկ սկզբունքները պարզ են` չափավորություն ամեն ինչում և կամքի ուժ:
«Օրը սկսվում է ֆիզկուլտուրայով, բայց նաև պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ ես ուտում։ Կարևոր է գիտակցաբար մոտենալ սննդակարգին, ամեն ինչում չափն իմանալ»,-ասում է նա։
Վետերանը նաև խորհուրդ է տալիս խուսափել վատ սովորություններից և ալկոհոլից:
Նա իր կյանքի 45 տարիները նվիրել է մանկավարժական գործունեությանը, հպարտանում է «վաստակավոր ուսուցչի» կոչումով՝ իր գլխավոր խնդիրը համարելով արժանապատիվ սերունդ դաստիարակելը:
«Կարևոր է տեսնել երեխայի հոգին և ջերմություն տալ նրան, որպեսզի դա էլ հետ ստանաս»,- ասում է նա:
Սիմոնյանը հիմա իր մեկդարյա հոբելյանին է սպասում․ հուսով է, որ օգոստոսին իր 100-ամյակը կնշի ընտանիքի և ընկերների հետ։
Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը ծնվել է 1924թ.-ի օգոստոսի 20-ին Վրացական ԽՍՀ–ի Բոգդանովի շրջանի Հեշտիա գյուղում: Նրա նախնիները Վան քաղաքից են եղել։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սիմոնյանը ծառայել է 318-րդ հրաձգային և 89-րդ Թամանյան դիվիզիաներում: Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկի համար մղված մարտերին, ինչպես նաև Կերչ-Էլտիգենի և Ղրիմի գործողություններին, այդ թվում` Էլտիգենի և Կերչի ազատագրմանը։ Պատերազմի ավարտից մեկ տարի առաջ Սևաստոպոլի ազատագրումը վառ հիշողություններ է թողել. այդ մարտերում Սիմոնյանը ծանր վնասվածքներ է ստացել, հետո երկար ժամանակ վերականգնվել:
Պատերազմից հետո ավարտել է Երևանի պետական համալսարանը։
Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 600 հազար հայ, կեսից ավելին տուն չի վերադարձել: Չորս հայ հասել է Խորհրդային Միության մարշալի կոչման, մեկը՝ նավատորմի ծովակալի։ Մոտ 60 հայազգի գեներալներ խոշոր զորամիավորումներ են ղեկավարել։ Այսօր Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 46 վետերան կա։
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Լրահոս
0