00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փողոց փակեք, ժողովուրդ ջան. Բագրատ սրբազանը դիմեց անհնազանդության ակցիա իրականացնողներին

© Sputnik / StringerԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Բաժանորդագրվել
Տավուշի թեմի առաջնորդը հայտնեց, որ ներկայում փակ են նաև Սյունքի մարզի դարպասները։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ամբողջ հանրապետությունում փողոցները փակելու կոչ արեց քաղաքացիներին։
Այսօր առավոտվանից մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաներ են։ Մասնակիցների մի մասը Բագրատ սրբազանի գլխավորությամբ այցելում են համալսարաններ ու կոչ են անում ուսանողներին և դասախոսներին դասադուլ անել։
«Ինձ ասում են` կոնկերտ ասեմ` փողոց փակեք, ոչ թե անհնազանդության ակցիաներ արեք։ Հիմա ասում եմ` փողոց փակեք, ժողովուրդ ջան։ Ինչ փողոց կա` բոլոր հնարավոր տարբերակներով փակեք։ Լուր ունենք, որ Սյունիքի մարզում հստակ փակված ճանապարհ կա, ու Սյունիքի դարպասները կբացվեն այն ժամանակ, երբ մենք կուզենք կամ կասենք»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց` աշխատանքային օր է ու աշխատանքային ժամ, և չնայած դրան իրենց բողոքի ակցիան բազմամարդ է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը շեշտեց` դա էլ նշանակում է, որ Հայաստանի չի մեռնելու, որքան էլ փորձել են ներսից սպանել։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Լրահոս
0