00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սա հաղթական ճանապարհի սկիզբն է. Բագրատ սրբազանը հանդիպեց ԵՊՀ ուսանողներին

© Sputnik / StringerԲագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2024
Բաժանորդագրվել
Ներկա պահին անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիները Պոլիտեխնիկական ազգային համալսարանի մոտ են։
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Երևանի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են անում` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ շարժման ղեկավարներից մեկը` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հայտարարել էր ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ իրականացնելու, դասադուլ սկսելու մասին։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը նշեց, որիրենք ինքնաբուխ ակցիա են սկսել։
«Մենք բարձրացնում ենք մեր ձայնը, որ այս իշխանությունները մեզ դեպի անդունդն են տանում, և այն, ինչ կատարվում է երկրում` անընդունելի է։ Մեր ակցիան մեկնարկել ենք «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար» երգով, քանի որ կարծում ենք` պետք է խենթ լինենք, որ այս իրավիճակից դուրս գանք։ Կարծում եմ` ԵՊՀ–ում գրեթե դասապրոցես չի ընթանում, որովհետև ուսանողները կա՛մ հայտարարել են դասադուլ ու չեն եկել, կա՛մ այստեղ են»,– նշեց Աբաջյանը։
Նշենք, որ ուսանողներին միացել են նաև ԵՊՀ–ի մոտ գտնվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներն ու մյուս անդամները։
© Sputnik / StringerԻրավիճակը ԵՊՀ–ի մոտ
Шествие Тавуш во имя Родины подошло к зданию Ереванского госуниверситета (10 мая 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.05.2024
Իրավիճակը ԵՊՀ–ի մոտ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց ուսանողներին, որ գիտակցում են, թե երկրում ինչ իրավիճակ է ու պայքարում են։
«Մայիսի 9-ին տեղի ունեցած ակցիան շարժման սկիզբն է, որը պետք է հանգեցնի հաղթանակի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և նրա կողմնակիցների պայքարն ուղղված է ոչ միայն երկրի տարածքների պաշտպանությանը, այլև ճշմարտության պաշտպանությանը։ Սա հաղթական ճանապարհի սկիզբն է»,– ասաց սրբազանը։
Ներկա պահին շարժման անդամները Պոլիտեխնիկական ազգային համալսարանի մոտ են։
Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` միակողմանի սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։
Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, որը տեղի չունեցավ։
Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ին սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մեջ մտած բեռնատարի վարորդը եղել է ոչ սթափ. ՆԳՆ
Լրահոս
0