00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն հաստատել է օրենքը, որը թույլ կտա դադարեցնել գազի մատակարարումը ՌԴ-ից և Բելառուսից

© Sputnik / Стрингер / Անցնել մեդիապահոցԳազ
Գազ - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2024
Գազ
Բաժանորդագրվել
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից վեց ամիս անց:
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ԵՄ խորհուրդն այսօր հավանություն է տվել գազի շուկայի բարեփոխմանը, որը թույլ կտա 2026 թվականից դադարեցնել Ռուսաստանից և Բելառուսից գազի մատակարարումները:
2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Եվրահանձնաժողովը կկարողանա ժամանակավորապես դադարեցնել նման մատակարարումները մինչև մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից վեց ամիս անց, իսկ ԵՄ անդամ պետությունները երկու տարի ժամանակ կունենան իրենց ազգային օրենսդրությունը հրամանի դրույթներին համապատասխանեցնելու համար:
Ավելի վաղ Բելգիան կասկածներ էր հայտնել ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումից հրաժարվելու վերաբերյալ՝ նշելով, որ նման որոշումները պետք է ընդունվեն ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Օրենքների նոր փաթեթով նախատեսվում է խթանել վերականգնվող և ցածր ածխածնային գազերի ներդրումը և ընդլայնել ԵՄ երկրների կողմից բնական գազի համատեղ գնումների մեխանիզմը՝ առանց ռուսական վառելիքի մասնակցության:
Եվրամիությունն արգելել է ռուսական երեք լրատվամիջոցների հեռարձակումը
Լրահոս
0