00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք հանուն խաղաղության» բայքերները համերգով ուրախացրել են տարեց ղարաբաղցիներին

© Sputnik / Ani LiparityanЧлены движения «Мы — за мир», организовавшие мотопробег Москва – Ереван – Карабах
Члены движения «Мы — за мир», организовавшие мотопробег Москва – Ереван – Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվա-Երևան-Արցախ մոտոերթի գլխավոր կազմակերպիչ Զորիկ Թովմասյանը «Sputnik-Արմենիա» պորտալին պատմեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մի խումբ բայքերների ճանապարհորդության և այդ շրջագայության մասին նկարահանվելիք ֆիլմի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Մենք հանուն խաղաղության» շարժման ռուս բայքերները (հիմնականում` Ռուսաստանում բնակվող հայեր), որոնք կազմակերպել էին Մոսկվա — Երևան — Ղարաբաղ մոտոերթը և Երևան էին ժամանել հուլիսի 31-ին,  մինչև օգոստոսի 20-ը շրջագայել են Հայաստանում և Արցախում` հավաքելով տպավորություններ և գերելով սրտեր։

Այս նախաձեռնությունը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ճանապարհորդության և վավերագրական ֆիլմի նկարահանման մանրամասների մասին «Sputnik-Արմենիա» պորտալին պատմեց մոտոերթի գլխավոր կազմակերպիչ Զորիկ Թովմասյանը:

Ամենահիշարժան դրվագը…

«Մենք հասցրեցինք լինել տարբեր վայրերում: Այցելեցինք Ստեփանակերտի ծերանոց, գնեցինք միրգ ու հատապտուղներ, որպեսզի այցելենք և զրուցենք տարեց մարդկանց հետ», — պատմեց Թովմասյանը: Նրա խոսքերով, շատ պատահականորեն մոտոերթի մասնակիցները ծերանոցում համերգ կազմակերպեցին:

«Այնտեղ դաշնամուր կար, և մեր բայքերներից մեկը` Արման Ավետիսյանը, սկսեց նվագել: Բոլոր նրանք, ովքեր կարողանում էին երգել, միացան նրան, իսկ հետո սկսեցին պարել: Բոլորն ուրախ էին, և տարեցները մեզ երկար օրհնում էին,  պատմում էին, թե ով որտեղից է, ինչպես են իրենց սեփական աչքերով տեսել Մեծ հայրենական և Ղարաբաղյան պատերազմները: Այնտեղ 80 մարդ կար», — ասաց Թովմասյանը:

Նա ավելացրեց, որ հենց սա էր ամենամեծ տպավորությունը ուղևորությունից։ Այն ամենն, ինչ կատարվում էր այս հուզիչ հանդիպման ընթացքում, նրա խոսքերով, կցուցադրվի վավերագրական ֆիլմում:

Արկածներ ճանապարհին

Թովմասյանի խոսքերով` ճանապարհին բազում արկածներ են եղել, և դա շատ էր դուր եկել մոտոերթի մասնակիցներին:

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ որոշ մարդիկ միմյանց հետ ծանոթացան հենց մոտոերթի ժամանակ: Նաև շատ հետաքրքիր էր շփումը տարբեր մարդկանց, հասարակ ժողովրդի հետ, լսել պատմություններ այն շրջանների մասին, որոնցում մենք հասցրեցինք լինել, այն մասին, թե ինչով են հայտնի այս կամ այն շրջանները, տեսարժան վայրերը և այլն», — ասաց Թովմասյանը:

Члены движения «Мы — за мир», организовавшие мотопробег Москва – Ереван – Карабах - Sputnik Արմենիա
Արկածներին ընդառաջ. ռուսաստանցի բայքերները մեկնել են Դեղձուտ
Բայքերն ավելացրեց, որ ինքն ու իր ընկերները հասցրեցին այցելել մի շարք սրբավայրեր, տեսնել եկեղեցիներ, աղբյուրներ, հին քարեր: Նրա խոսքերով` բայքերները գիշերում էին որտեղ պատահի:

«Աղջիկները, ովքեր մեզ հետ էին, Ջերմուկում գիշերեցին անծանոթ մարդկանց տներում, որոնք նրանց հրավիրել էին: Իսկ տղաները` հրշեջ բաժանմունքում, որտեղ մեզ զորանոց հատկացրեցին: Մենք հասցրեցին ընկերանալ հյուրասեր զինվորների հետ, որոնք մեզ նաև հյուրասիրեցին: Արցախում մենք տարբեր տեղեր էինք գիշերում` Մարտակերտի մոտ գետի ափին, Գանձասարում: Ի դեպ, Քարվաճառի  ճանապարհին մեզ միացան մի աղջիկ ու տղա, որոնք, ինչպես պարզվեց, լեհ էին և իմանալով մեր ծրագրի մասին` ճանապարհորդեցին մեզ հետ», — ասաց Թովմասյանը:

Հետո, նրա խոսքերով, իրենց միացան նաև մոսկվացիներ, շրջեցին իրենց հետ Ղարաբաղում, այնուհետև շարունակեցին իրենց ճանապարհը Վրաստան, ինչպես նաև վիրահայեր, ովքեր իրենց միացան Ջերմուկում:

Բոլորը, ովքեր մեզ հետ շրջեցին Հայաստանում և Արցախում, Թովմասյանի խոսքերով` պատրաստ են կրկին վերադառնալ հաջորդ տարի:

Դժվարություններ

Բայքերների համար դժվարությունների շարքում Հայաստանի դժվարանցանելի ճանապարհներն էին։

«Բնականաբար, դժվար ճանապարհներն իրենց գործն արեցին: Տաթևից հին ճանապարհով որոշեցինք ուղևորվել դեպի Կապան: Իսկ Հայաստանում որոշ վայրերում գիշերը շատ մութ է: Բայքերներից մեկը գիշերն ընկավ մոտոցիկլետից, բայց, փառք Աստծո, ամեն ինչ ավարտվեց թեթև վնասվածքներով», — ասաց Թովմասյանը:

Նա նշեց, որ Վրաստանի մաքսակետում երկար սպասելը նույնպես փորձություն էր, քանի որ ստիպված էին գիշերել սահմանին:

Մոտոերթի կազմակերպիչը կարծում է, որ ընդհանուր առմամբ ծրագրերն իրականացրել են:

«Իհարկե, կցանկանայինք ավելին անել, սակայն ժամանակը քիչ էր: Բայց, կարելի է ասել, որ այն ամենն, ինչ նախատեսել էինք, արեցինք: Մենք գոհ ենք ամեն ինչից, ամեն ինչ լավ է: Փառք Աստծո, եղանակային պայմանները հիանալի էին, և ամեն ինչ անցավ առանց որևէ միջադեպի», — ավելացրեց նա:

Ինչպ՞ես էին արձագանքում անցորդները

«Մարդիկ շատ զարմացած էին: Ամեն տեղ, որտեղով անցնում էինք, մարդիկ բացականչում էին, ձեռքով անում: Բոլորն ուզում էին հյուրասիրել մեզ, հյուրընկալել, բոլորն ուրախ էին, մեզ շատ լավ դիմավորեցին Կապանում, Ջերմուկում, Գորիսում, Ղարաբաղում ու նաև հետդարձի ճանապարհին», — նշեց խմբի ղեկավարը:

«Երբ վերադառնում էինք, Վարդենիսում երեխաները մեծ շոու էին կազմակերպել դրոշակներով: Գիշերեցինք Սևանում, շատերն արդեն ճանաչում էին նրանց` ով անձամբ էր տեսել, իսկ ով` հեռուստացույցով»:

Երկար սպասված ֆիլմը

Բայքերները նախապես պատմել էին, որ մտադիր են վավերագրական ֆիլմ նկարահանել մոտոարշավի ընթացքում։ Թովմասյանը նշեց, որ ֆիլմը կօգնի նաև մեծացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան, քանի որ չափազանց հետաքրքիր կլինի բոլորի, հատկապես ճանապարհորդությունների սիրահարների համար։ 

Ֆիլմը ենթադրաբար կկոչվի «Հայաստան. 100 տարի անց» կամ «Ի՞նչ է փոխվել 100 տարվա ընթացքում Հայաստանում»։ Վերնագիրը դեռ քննարկվում է, սակայն այն կապված կլինի մեր այցի հետ` հարգանի տուրք հարյուր տարի առաջ իրագործված Ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ես ու իմ կոլեգաները մեր բոլոր ջանքերն ուղղում ենք ֆիլմի ստեղծմանը, քանի որ մի ամբողջ ամիս չափազանց շատ նյութ ենք նկարահանել։ Մենք ցանկանում ենք միասին մոնտաժել, որպեսզի գեղեցիկ ու որակյալ ֆիլմ ստացվի։ Կարծում եմ, որ դրա համար կես տարի կպահանջվի, քանի որ արտասահմանյան հեռուստաալիքները նույնպես կցանկանան տեսնել կինոնկարը»,- ասաց Թովմասյանը։

Սա առաջին վավերագրական նախագիծն է Հայաստան և Ղարաբաղ եկած մոտոցիկլիստների մասնակցությամբ։

Իսկ հետո՞

«Ես անձամբ ծրագրում եմ ամեն տարի գալ Հայաստան և զարգացնել մոտոկուլտուրան։ Հնարավորինս կհավաքեմ հայ բայքերներին, որովհետև ցանկանում եմ, որ նրանք երթևեկեն ոչ միայն Հայաստանում, այլ դուրս գան երկրի սահմաններից»,- ասաց Թովմասյանը։

Բոլոր գաղտնիքները Զորիկ Թովմասյանը չբացեց… Ամենահետաքրքիրը մենք կարող ենք իմանալ ֆիլմի շնորհիվ, որը պատրաստ կլինի 2015-ի վերջին 2016-ին սկզբին։

Լրահոս
0