00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ձյունիկ Աղաջանյան
Արցախի վտարանդի կառավարության գոյությունը ՀՀ-ում ամենևին էլ սպառնալիք չէ.Աղաջանյան
09:48
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի բռնատիրության ուրվականն` ըստ ամերիկյան տեխնոլոգիայի

© AFP 2024 / OZAN KOSE Турция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըստ երևույթին` Էրդողանը տեղի ունեցած անհաջող հեղաշրջման փորձը իր շահերին ծառայեցնել կփորձի: Անպայման կփորձի իր քաղաքական կյանքը երկարաձգել:

Ու այն բռնատիրության ուրվականը, որը մինչ օրս ընդամենը թեթև ձևով էր այդ երկրի երկնքում երևում, արդեն շատ ավելի կոնկրետ կարտահայտվի նախագահի վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունում: Ու եթե մինչև օրս ենթադրվում էր, որ Թուրքիայի առաջնորդը գուցե կկարողանա ինչ-որ կերպով խույս տալ ճակատագրից, ապա հիմա ակնհայտ է` Էրդողանը պարզապես վա բանկ է գնացել:

Ճիշտ է, այդ ամենը նոր չսկսվեց: Արևմուտքն ու առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներն իրենց ՆԱՏՕ-ական գործընկերոջը հանձնել էին դեռ այն ժամանակ, երբ հանկարծակի պարզ էր դարձել, որ Թուրքիայի առաջնորդը Սիրիայի հարցում իր սեփական ֆինանսական խաղն էր սկսել, որի պատճառով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կարողացավ այն աստիճան հարստանալ, որ արևմուտքի ենթակայության տակից դուրս եկավ:

Հասարակ տրամաբանություն. ԴԱԻՇ-ը, ի տարբերություն Թուրքիայի, սահմանափակումներ չուներ: Քաղաքակրթությամբ ծանրաբեռնված չէր, ինչպես, օրինակ, նույն Թուրքիան ուղիղ 100 տարի առաջ: Կարող էր մորթել, քերթել, կոտորել ու վերացնել այնքան բնակչություն, որքան կուզեր: Որքան անհրաժեշտ էր կոտորել ու վերացնել, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհին ահ ու սարսափի մեջ պահեր: Ու հենց այդպես էլ վարվեց:

Միայն թե խնդիրն այն է, որ այս անգամ Թուրքիան, ի տարբերություն ԴԱԻՇ-ի, այս 100 տարվա մեջ գրեթե եվրոպական երկիր էր դարձել ու բավականին լուրջ պահանջներ էր ներկայացնում իր եվրոպացի գործընկերներին: Օրինակ` ոչ վիզային ռեժիմ էր պահանջում Շենգենից: Եվրամիության լիարժեք անդամ էր ուզում դառնալ: Իսկ մտքում, իհարկե, պանթուրքիզմի` Օսմանյան կայսրություն ստեղծելու  նվիրական երազանքն էր փայփայում: Ու այդ ամենով հանդերձ` մի հարցում կոպիտ սխալ թույլ տվեց:

Խնդիրն այն չէ, որ արևմուտքը որոշեց թուրքերին այն բանի համար պատժել, որ փախստականների տառապանքներից ու տարբեր խնդիրներից էր հեքիաթային ֆինանսներ կորզում. դա դասական կապիտալիզմի համար նորմալ երևույթ է: Սակայն այն հանգամանքը, որ չափ ու սահմանն անցավ մեկ այլ հարցում՝ գնեց ԴԱԻՇ-ից Սիրիայում ու Իրաքում գողացած նավթը, իսկ հետո էժան գներով վաճառեց միջազգային էներգակիրների շուկայում, դասական կապիտալիստները չներեցին: Դրանով «Իսլամական պետությանը» հարստացրեց այնքան, որ նա էլ որոշեց` կարող է արևմուտքի ենթակայության տակից դուրս գալ:

Ու այդ պարագայում Թուրքիային, ինչպես ասում են, որոշեցին «դուրս գրել»: Բայց ամերիկացիներն ամերիկացի չէին լինի, եթե նույնիսկ այդ պարագայում գործն այնպես չշրջեին, որ օգուտ շահեին գործընթացից: Մանավանդ որ թուրք-սիրիական տարածքում ռուսական ինքնաթիռներ էին արդեն հայտնվել, որոնք դաժան հարվածներ էին հասցնում թե՛ ԴԱԻՇ-ին, թե՛ Բաշար ալ Ասադին՝ տապալելու համար արևմուտքի մշակած ծրագրերը:

Ու այստեղ թուրքերը խաբվեցին: Ենթադրեցին, որ եթե Միացյալ Նահանգները ռուսական ռմբակոծիչը խոցելուն համաձայնել է, ապա նաև Ռուսաստանի դեմ պայքարելու հարցում էլ իրենց ՆԱՏՕ-ական գործընկերոջը կաջակցեն։ Իհարկե՝ չօգնեցին ու չաջակցեցին: Ընդամենը մի քանի ամսում Թուրքիան փլուզման եզրին հայտնվեց, քանի որ երբ Կրեմլը պատժամիջոցներ կիրառեց ու ահռելի մեծ ֆինանսական կորուստներ հասցրեց Թուրքիայի տնտեսությանը, այդ երկրի, այսպես կոչված, տնտեսական էլիտան սկսեց Էրդողանից երես թեքել:

Հասկանալի է, Էրդողանը նավթից շարունակում էր հարստանալ (չմոռանանք` նախագահի տղան էր այդ բիզնեսն իր հսկողության տակ վերցրել), իսկ ռուսների հետ առևտուր անող ու զբոսաշրջությունից հարստացող թուրքական էլիտայի, օլիգարխների եկամուտները պարզապես հօդս ցնդեցին: Այդ պարագայում իսկական հեղաշրջում էր հնարավոր: Ու շատ արագ դա տեղի կունենար, եթե Էրդողանը, վերջապես հասկանալով, որ իրեն խաբեցին, Պուտինից ներողություն չխնդրեր:

Երբ ներողության մասին ասում ենք, ապա անհրաժեշտ է հասկանալ, որ լուրջ բանակցություններ են տեղի ունեցել, տարածաշրջանի գլոբալ մոտեցումների հետ կապված փոփոխություններ են մշակվել: Ու միայն հետո ներողությունով նամակը հրապարակվեց:

Ու մեկ էլ ստացվեց, որ Թուրքիան իսկապես պատրաստ է ԴԱԻՇ-ի հետ պատերազմի մեջ մտնել, Իրաքի ու Սիրիայի հետ հարաբերությունները բարելավել, Ռուսաստանի Դաշնության հետ թե՛ գազատարի, թե՛ ատոմակայանի, թե՛ մնացած ամեն ինչի մասին պայմանավորվել: Այդ թվում` նաև զբոսաշրջության։

Ու հիմա արդեն արևմուտքն է դժվար վիճակում հայտնվում, քանի որ այնպես է ստացվում, որ գլոբալ առումով խաղը տանուլ է տրվել, ու եթե հանկարծ Թուրքիան ռուսների դեմ այլևս չպայքարի, ապա Բաշար ալ Ասադը շատ արագ կհաղթի։ Չեն դիմանա ԴԱԻՇ-ական ավազակները երկար ժամանակ: Շատ արագ կցրվեն: Ու կստացվի, որ Արևմուտքը մի ահռելի պարտություն կրեց:
Որպեսզի դեպքերը այդպես չզարգանան, միակ ճանապարհը մնացել էր Էրդողանին տապալելը: Ինչպե՞ս։

Ամերիկացիները մի հիանալի ստուգված մեթոդ ունեն` ժողովրդի դժգոհությունն ու (Թուրքիայի պարագայում) հեղաշրջում: Արագ հեղաշրջում է պատրաստվում ու կազմակերպվում, ու երբ Էրդողանը թուրքական դաժանությամբ սկսում է այդ հեղաշրջման հեղինակներին պատժել, ապա դա դժգոհության առիթ է դառնում:

Մասսաների դժգոհության, որը փողոց է դուրս գալիս, ու էլ ավելի դաժան մոտեցումներ են կիրառվում։ Դե, այն ամենի մասին է խոսքը, ինչը Լիբիայում, Եգիպտոսում, Իրաքում տեղի ունեցավ: Հիմա էլ Թուրքիայի հերթն է: Կարծես` նաև Ղազախստանի։ Ցուցակում Հայաստանին հատուկ չեմ հիշատակում, ինքներդ մտածեք։

Լրահոս
0