00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չինացիները, Արարատն ու բլոկադան. ՀՀ–ն կարող է համավարակի թեման օգտագործել Թուրքիայի դեմ

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Айкадзор на армяно-турецкой границе
Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարան այնքան էլ լավ ժամանակ չի ընտրել քաղաքական սադրանքների, ֆեյքերի և Երևանի ու Պեկինի դեմ ելույթների համար, սակայն Էրդողանն իրեն այդպես պահելու սեփական պատճառներն ունի։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Հայկական դիվանագիտությունը պետք է Թուրքիային ավելի կոշտ, ինչ-որ տեղ անգամ ագրեսիվ պատասխան տա։ Թեև իրականում դժվար թե որևէ մեկը հավատա, որ Հայաստանն օգնության խնդրանքով դիմել է հարևանին, անգամ կորոնավիրուսի համավարակի պայմաններում․․․

Լավ կլիներ` Անկարան իր ներքին խնդիրներով զբաղվեր

Չգիտեմ` արդյոք չինական այբուբենում (հիերոգլիֆներում) գոյություն ունի Արարատ լեռան հատուկ անունը, բայց չինարենի գիտակները միանգամայն առարկայական և հստակ են խոսում այն մասին, որ կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության շրջանակում Հայաստան ուղարկված դեղամիջոցների արկղերի վրա գրված է «գոուշան» (կամ «գաո շան») հիերոգլիֆը, որը նշանակում է «բարձր սար»:

Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Սա անհարգալից վերաբերմունք է. Նաղդալյանը` Թուրքիայի քայլերի մասին

Պետք է խոստովանել, որ մեծ ցանկության դեպքում կարելի էր համապատասխան տառադարձություն ընտրել։ Գրել, օրինակ, մեր բիբլիական լեռան անվանումը (չինարենում կհնչի մոտավորապես իբրև «Ալյալյատ»):

Բայց մեր չինացի բարեկամները, երևում է, որոշել են առանձնապես գլուխ չդնել. առանց այդ էլ ամեն ինչ պարզ է։ Դե, իսկ Թուրքիայում ՉԺՀ դեսպանը, ամենայն հավանականությամբ, պատասխանել է Ֆրունզիկ Մկրտչյանի ոճով։ Հիշո՞ւմ եք «Միմինո» ֆիլմը. «… գազանանոցում եղե՞լ ես։ Ուղտ տեսե՞լ ես… Սարերը, սարերը… Նեղացավ…»:

Կատակը կատակ, բայց «էրդողանական դիվանագիտության» հերթական ներկայացմանը, ըստ երևույթին, արժե բավականին կոշտ պատասխանել։ Հավանաբար արժե ասել, որ Թուրքիան աշխարհաքաղաքական բանավեճ սկսելու համար հարմար ժամանակ չի ընտրել։ Եվ ընդհանրապես արժե Անկարային խորհուրդ տալ, որ ավելի կարևոր գործերով զբաղվի։

Ցանկալի է՝ սեփական ներքին խնդիրներով։ Որովհետև նրա գործերը, ըստ մեզ հասնող տեղեկությունների, այնքան էլ լավ վիճակում չեն։ «Համավարակային» ցուցիչները վկայում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունն ակնհայտորեն չի կարողանում կառավարել իրավիճակը․ վարակվածների թիվն արդեն գրեթե 50 հազար է հասնում։

Պոլսի հայոց պատրիարքը գումար է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին

Եվ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրաժարականի դիմումը, որն Էրդողանը չի ընդունել, հաստատում է դա։ Ճիշտ այնպես, ինչպես թուրքական մեծ քաղաքներում պարենային ապրանքների համար հսկայական հերթերը՝ ակնհայտորեն դրդված երկրի ղեկավարության կողմից, որը հանկարծ երկօրյա (48-ժամյա) կոշտ պարետային ժամ հայտարարեց։

Հավանաբար Անկարան պարզապես տեղյակ չէ, որ նման կտրուկ քայլերը բնակչության մեջ խուճապ կարող են առաջացնել։ Կամ էլ որոշել է հերթական անգամ հաշվի չնստել սեփական քաղաքացիների կարծիքի հետ, որոնք առանց այդ էլ վախեցած են կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճից։ Դա, ընդհանուր առմամբ, լիովին համապատասխանում է Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի կառավարության ոճին։

Էրդողանի իմպուլսիվ պահվածքը պարզ բացատրություն ունի

Ինչևէ, այժմյան ներքին խնդիրներն ու վեճերը պետք է թողնել Էրդողանի խղճին։ Բարեբախտաբար, հայերին դա չի վերաբերում։ Իսկ որ պաշտոնական Անկարան արդեն որերոդ անգամ փորձում է հայկական կողմին դրդել, որ քաղաքական արձագանք տա Անկարայի ակնհայտորեն անտրամաբանական ելույթներին, այ դա, երևում է, պետք է կանխել։

Մեկ Էրդողանը ինչ-որ պահի հեռախոսազրույցի ընթացքում հայտարարում է, որ տեսեք` իր երկիրը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում դեղամիջոցներով օգնել Հայաստանին։ Մեկ Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը կանչում է Չինաստանի դեսպանին և հնարովի բողոք ներկայացնում Պեկինից Երևան ուղարկված արկղերի վրայի գրության համար։

Пресс-секретарь министерства иностранных дел Армении Анна Нагдалян на пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Նաղդալյանը մեկնաբանել է Հայաստանին օգնելու՝ Թուրքիայի հայտարարությունը

Մեկ էլ հանկարծ, անմիջապես բիբլիական լեռան հիշատակման առթիվ հիստերիայից հետո թուրքական «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» (Hürriet Daily News) թերթում, որն ամենևին էլ վերջին թերթերից չէ այդ երկրում, հրապարակում է հայտնվում, թե իբր Երևանը օգնության խնդրանքով դիմել է Անկարային։ Այդ մասին ասում է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, թե իբր Հայաստանից դեղամիջոցներ ստանալու հարցում է եկել, և Էրդողանը թույլ է տվել մարդասիրական օգնություն հատկացնել։

Եվ դա դեռ ոչինչ, բայց նույն բանը CNN Türk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է նաև նախագահի անմոռանալի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը։ Մի խոսքով, ստացվում է, որ երկու հարևանների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև այնպիսի համերաշխություն ու խաղաղություն է, կարծես 25 տարվա շրջափակումը չի էլ եղել։ Եվ կարծես հենց Անկարան չէր, որ ժամանակին սառեցրեց դիվանագիտական բոլոր հարաբերությունները։

Էրդողանը չի ընդունել ներքին գործերի նախարարի հրաժարականի դիմումը

Մի կողմից՝ Էրդողանի կառավարության վարվելակերպը կարելի է հասկանալ։ Համավարակի պայմաններում, երբ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է իրական մահացու վտանգին, իսկ յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին իր ներքին խնդիրներն է լուծում, Թուրքիան, պատկերավոր ասած, միջազգային քաղաքականության «տախտակամածից դուրս» է մնացել։ Նման իրավիճակում Էրդողանը, որը միշտ ամեն ինչ անում է ուշադրության կենտրոնում լինելու համար, իրեն լավ չի զգում։

Թուրքիայի մասին ոչ ոք չի խոսում, երկիրը չի երևում միջազգային մեդիադաշտում։ Եթե այսպես շարունակվի, Մերձավոր Արևելքի և միջերկրածովյան աշխարհաքաղաքական կռիվներում լուրջ դերի հավակնող խաղացողներից մեկի մասին շուտով բոլորովին կմոռանան։ Իսկ Թուրքիան չի կարող իրեն նման բան թույլ տալ։

Թուրքիայի և միջազգային հանրության համար Հայաստանի թեման միշտ թրենդային է

Ահա և պաշտոնական Անկարան փորձում է աշխարհաքաղաքական միտումների ալեկոծության մեջ «ջրի վրա մնալ»։ Նման իրավիճակում «բզբզել», օրինակ, Ռուսաստանին, ԱՄՆ-ին կամ Եվրամիությանը չարժե։ Գերտերությունները Թուրքիայից ավելի կարևոր գործեր ունեն, և զայրացած պահի թափի տակ ընկնելու վտանգ կա։ Եվ ահա փորձում են իրենց վրա ուշադրություն գրավել այլ, ոչ պակաս «ցնցող»՝ Հայաստանին այսպես կոչված օգնություն տրամադրելու պատրաստակամության հայտարարություններով։ Լավ է, որ Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների թեման կարծես թե միշտ միջազգային քաղաքականության թրենդների շարքում է։

Рубен Мелконян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Չինաստանը վերահաստատել է, որ հայությունն ու Արարատը համարժեք բանաձևեր են». Մելքոնյան

Այս երկու երկրների փոխհարաբերությունների մասին համաշխարհային առաջնորդները շատ լավ գիտեն։ 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի Ցեղասպանության ճանաչման ալիքը, որն անցավ ամբողջ աշխարհով, դրա վկայությունն է։

Ահա և թուրքերը փորձում են մի շարք սադրիչ և ֆեյք հայտարարությունների միջոցով ուշադրությունն իրենց կողմը գրավել` ամեն անգամ դիպչելով հայկական թեմային։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ավելի սուր և, եթե կարելի է այդպես ասել, ավելի ագրեսիվ արձագանքի։ Որպես օրինակ կարելի է վերցնել, ասենք, աշխարհաքաղաքական պարադիգմը, որը համավարակի պայմաններում իր քաղաքականությամբ կառուցեց Իրանը։

Միացյալ Նահանգների հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է Իրանին հումանիտար օգնություն տրամադրել, Թեհրանին հիանալի հնարավորություն տվեց քաղաքական հարթակից ելույթ ունենալ իր համար առավելագույնս շահավետ դիրքերից։ Իրանական դիվանագիտությունը անդադար հիշեցնում է միակողմանի և անարդարացի պատժամիջոցների մասին, որոնք ԱՄՆ-ն կիրառում է Իրանի դեմ։

Հատկապես ընդգծվում է, որ հենց այդ պատժամիջոցների, քաղաքակիրթ ու զարգացած աշխարհի հետ առևտրի անհնարինության պատճառով է, որ ինչ-որ պահի համավարակը Իրանին այդքան ծանր հարված հասցրեց։ Եվ Թեհրանը նորից ու նորից կրկնում է, որ եթե չլիներ տրանսպորտային, առևտրային և ֆինանսական շրջափակումը, ապա հնարավոր կլիներ իրավիճակից ավելի քիչ կորուստներով դուրս գալ։

Իսկ չէ՞ որ Հայաստանի համար էլ շատ ավելի հեշտ կլիներ, եթե Թուրքիայի շրջափակումը չլիներ, ճի՞շտ է։ Գուցե իրո՞ք արժե, որ Հայաստանն այդ առումով շտկի իր դիրքորոշումը։ Ավելի ագրեսիվ լինի։ Ոչ միայն խոսի այն մասին, որ պաշտոնական Երևանի օրակարգում թուրքական օգնության հարց չկա, այլև պահանջի բացել գոնե տրանսպորտային մայրուղիները։

Լրահոս
0