00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն կաթողիկոսն է առանց ձեռնոցների հպվում սուրբ գեղարդին

Սուրբ գեղարդ
Սուրբ գեղարդ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում` Հայաստանում է գտնվում այն նիզակի ծայրը` գեղարդը, որով Հիսուս Քրիստոսը խոցվեց խաչի վրա: Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացնում է սուրբ գեղարդի մասին ավանդազրույցներն ու դրանց հավաստիությունը պարզող մանրամասները:

Գոհար Սարգսյան, Sputnik

Խաչված Քրիստոսին մոտեցավ հռոմեացի զինվորն ու ծակեց նրա կողը պարզելու համար` ողջ է, թե մեռած. ջուր ու արյուն հոսեց, որը վկայեց, որ խաչվածը ոչ թե մարդ էր, այլ Աստված` ջուրը որպես մահվան նշանակետ, իսկ արյունը` կենդանության նշան: Առաջին դարում Սուրբ գեղարդը Հայաստան է բերել Թադեոս առաքյալը, և գեղարդը սկզբում «ապրում էր» Արևմտյան Հայաստանում, իսկ 18-րդ դարում բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

«Մենք կասկած չունենք պատմական փաստերի վրա: Ես կուզեմ հիշել երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի խոսքը: Երբ նրան մի ճանաչված գիտնական ասել է` վեհափառ, ինչու չեք ուզում, որ գեղարդը փորձաքննության ենթարկվի, նա պատասխանել է. «Գեղարդը կարող եք «օգտագործել» ձեր սարքերի իսկությունը պարզելու համար, իսկ մենք գեղարդի իսկությունը պարզելու խնդիր չունենք»»,-պատմում է Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

© hy.wikipedia.orgСвятое копье
Միայն կաթողիկոսն է առանց ձեռնոցների հպվում սուրբ գեղարդին - Sputnik Արմենիա
Святое копье

Գիտնականներն ուսումնասիրել են Թուրինյան կաթոլիկ եկեղեցում գտնվող պատանքը և պարզել, որ դա իսկապես Հիսուս Քրիստոսինն է: Պատանքի վրա կա Տիրոջ խոցված կողից առաջացած վերքի հետքը: Երբ մասնագետներն այն համեմատել են աշխարհում հայտնի գեղարդների հետ, պարզել են, որ պատանքի վրա Քրիստոսի կողի բացվածքը համապատասխանում է հայոց Գեղարդին: Սա այն անուղղակի ապացույցներից մեկն է, որ Հայաստանում պահվող գեղարդն է իրականը:

1790-ական թվականներին Սուրբ գեղարդն առաջին անգամ դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Վրաց թագավորը ամենայն հայոց կաթողիկոսից խնդրել էր Սուրբ գեղարդը, քանի որ այդ տարիներին Թիֆլիսում թոքախտը բազմաթիվ մահերի պատճառ էր դարձել: Գրավոր աղբյուրները վկայում են, որ Էջմիածնից Թիֆլիս տեղափոխված գեղարդի հրաշագործության շնորհիվ «ժանտախտի ցավը փարատվել է, իսկ մարդիկ` բժշկվել»: Տեսնելով ամենը` վրաց թագավորը որոշում է գեղարդը միառժամանակ պահել Թիֆլիսում: Սակայն այդ ամենն անհանգստություն է առաջացնում Հայաստանում, ու գեղարդը շտապ վերադարձվում է Սուրբ Էջմիածին:

Մյուռոնօրնհնեք
Միայն կաթողիկոսն է առանց ձեռնոցների հպվում սուրբ գեղարդին - Sputnik Արմենիա
Մյուռոնօրնհնեք

1848 թվականից ի վեր Գեղարդն այլևս դուրս չի բերվում Հայաստանից, քանի որ մտավախություն կա, որ պատմական նշանակություն ունեցող համաքրիստոնեական մասունքը կարող է կորչել:

«Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հատուկ կոնդակով սահմանել է, որ Սուրբ գեղարդը տարին մեկ անգամ դուրս բերվի Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում և հավատացյալները հնարավորություն ունենան հպվելու գեղարդին, համբուրելու և հաղորդ դառնալու նրա զորությանը»,-պատմում է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

7 տարին մեկ անգամ Սուրբ Էջմիածնում սրբալույս մյուռոնն օրհնվում է համաքրիստոնեական երեք սրբությունով` Գրիգոր Լուսավորչի աջով, Քրիստոսի խաչափայտով և Սուրբ գեղարդով: Միայն կաթողիկոսն է առանց ձեռնոցների հպվում գեղարդին:

«Մի անձ եկավ մեզ մոտ խնդրելու, որ իր մայրը մոտենա Սուրբ գեղարդին, որովհետև տառապում է ծանր հիվանդությամբ: Վեհափառի հատուկ օրհնությամբ բացեցինք պահարանը: Հիվանդը մոտեցավ Սուրբ գեղարդին…անցան ամիսներ, մեզ զանգահարեց հիվանդ կնոջ որդին ու ասաց, որ օնկոլոգիական խնդիր ունեցող մայրն առողջացել է: Ես բնականաբար հուզվեցի, սարսուռ զգացի, բայց այդ ամենը փորձեցի իմ մեջ զսպել, որովհետև մենք կասկած չունեինք, որ գեղարդով բազմաթիվ հրաշագործություններ են կատարվել»,-պատմում է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրենը:

Այսօր ինչպես Հայաստանի տարբեր շրջաններից, այնպես էլ ամբողջ աշխարհից Սուրբ Էջմիածին են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ` աղոթելու Սուրբ գեղարդի առջև: Գեղարդը պատմություն է, սպեղանի ու համայն քրիստոնյա աշխարհին համախմբող մասունք:

Լրահոս
0