00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ ձեռքերում կհայտնվի երեխան. որդեգրման կարգի բացթողումները

© Sputnik / Асатур ЕсаянцРодители с детьми
Родители с детьми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացիները որպես որդեգրող անձ հաշվառվելու նպատակով պետք է դիմեն քաղաքապետարան: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում երեխա որդեգրելու գործընթացի մանրամասներն ու բացերն է մատնանշել Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երեխաների որդեգրման խնդիրն այսօր աշխարհում համարվում է ամենակարևորներից մեկը՝ հաշվի առնելով թրաֆիքինգի դեպքերը։ Հայաստանում այդ ոլորտն օրենսդրորեն կարգավորված է, այդուհանդերձ կան նաև բացեր, նշեց Իդա Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ Հայաստանի տարածքում մշտապես բնակվող քաղաքացիները որպես որդեգրող անձ հաշվառվելու նպատակով պետք է դիմեն քաղաքապետարան` ներկայացնելով մի շարք փաստաթղթեր։

Ինչպես պարզաբանեց պաշտոնյան, այս փաստաթղթերի ցանկը բավական մեծ է, բայց ոչ ավելի մեծ, քան արտասահմանում որդեգրության համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Ընդհանրապես նա չի կարծում, թե Հայաստանում որդեգրման գործընթացը բարդ է։

«Որդեգրման եզրակացությունը տրվում է մեկ ամսից, բայց Երևանի քաղաքապետի հանձնարարականով` առավելագույնը 20 օրում այս եզրակացությունը քաղաքացիները ստանում են, եթե ներկայացնում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- նշեց Խաչատրյանը։

Փաստաթղթերի թվում են անձը հաստատող փաստաթուղթը, բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի, աշխատավայրի, եկամուտների մասին տեղեկանքները։ Եվ այստեղ, նրա խոսքով, խնդիր կա` կապված այն փաստի հետ, որ կան չգրանցված աշխատողներ, որոնք չեն կարողանում ներկայացնել տեղեկանք աշխատավայրից և ցույց տալ եկամուտ, որով կարող են երեխայի խնամքն իրականացնել։

Պետք է ներկայացնել նաև բժշկական տեղեկանք այն մասին, որ քաղաքացին չի տառապում 517 որոշմամբ ներառված հիվանդություններից որևէ մեկով։ Դա հիվանդությունների հատուկ ցանկ է, որտեղ ներառված են, մասնավորապես, հոգեկան, վարակիչ հիվանդությունները, ալկոհոլիզմը և թմրամոլությունը։ Եվ այստեղ ևս կա խնդիր. բանն այն է, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձը պետք է անձամբ դիմի հոգեբուժարան, որպեսզի հաշվառվի, ու եթե նա հաշվառված չէ, ապա հնարավոր չէ իմանալ` քաղաքացին հիվա՞նդ է, թե՞ ոչ։ Եվ փաստորեն կարգը թույլ չի տալիս մերժել նման անձանց երեխա որդեգրելու հարցում։

Նա պարզաբանեց, որ պարտադիր չէ, որ երեխա որդեգրելու ցանկություն ունեցող կինը լինի ամուսնացած. միայնակ կինը կամ տղամարդը նույնպես կարող է երեխա որդեգրել։ Կարևորը, որ մարդը չլինի հանցագործ, այսինքն` տեղեկանք պետք է ներկայացվի նաև մարդու կամ հասարակական կարգի բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, դատվածության բացակայության մասին։

Խաչատրյանը բարձրաձայնեց մի խնդիր ևս` կապված լիազորված անձանց հետ։

«Կարգը չի բացառում և նույնիսկ մատնանշում է, որ մարդիկ կարող են դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով։ Սակայն հաճախ երբ գալիս է լիազորված անձը, բաժինը հնարավորություն չի ունենում, բացի կենսապայմանների ուսումնասիրության ժամանակ ակտիվ զրույցից, շփվել և հասկանալ որդեգրողի դիրքորոշումը և դրդապատճառը, հիմնավորվածությունը»,- նշեց նա` կոչ անելով անձամբ ներկայանալ երեխա որդեգրելու համար։

Հայաստանում որդեգրման խնդիրն առավել մանրամասն կքննարկվի Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում` «Կաղապարից դուրս» հաղորդման շրջանակում։

 

 

Լրահոս
0