00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ն հայտնել է օմբուդսմենի սեփական թեկնածուի անունը

Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանի աթոռը թափուր է մնացել նախկին օմբուսդեմն Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո, որը հունվարի 12-ին առանց որևէ պատճառ հայտնելու հայտարարեց, որ լքում է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի- Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի թեկնածությունը։ Փոխնախարարի խոսքով` հանրապետակաների կողմից առաջադրվելը չի խանգարի, որ ընտրվելու դեպքում ինքն անկողմնակալ կատարի իր պարտականությունները։

«Ես համոզված եմ, որ կարող եմ անաչառ աշխատել, լինել քաղաքացիների կողքին և լուծել օմբուդսմենի առաջ դրված խնդիրները»,- ասաց Թաթոյանը։

Նա չմեկնաբանեց նախորդ օմբուդսմենի հեռանալու պատճառը, փոխարենը նշեց, որ ինքը ՄԻՊ գրասենյակում աշխատելու փորձ ունի և պատկերացնում է պատասխանատվության ողջ ծանրությունը։

Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հրաժարականի մասին հայտարարել է հունվարի 12-ին։

Ավելի վաղ ճեպազրույցի ընթացքում օմբուդսմենի հարցին են անդրադարձել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչները։

Այսպես, ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ կոնկրետ թեկնածություն չկա, դեռ չեն որոշել, թե ում առաջադրեն կամ սատարեն։ Նա խոստովանեց, որ անձամբ ինքը կաջակցի Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն» խմբակցության ղեկավար) թեկնածությանը։

Նրանից հետո ելույթ ունեցած «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ իրենց կուսակցությունը նույնպես կողմ է Փոստանջյանի թեկնածությանը։ Մարգարյանի խոսքով` Փոստանջյանը տեղեկացված է և հարմար թեկնածու այդ պաշտոնի համար։

Ինչպես նշեց Լևոն Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրեսը դեռ չի որոշել` մասնակցելու է արդյոք օմբուդսմենի ընտրությանը, թե ոչ, բայց ամենայն հավանականությամբ չեն մասնակցի։

«Միաժամանակ ես կողմ եմ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը»,- ասաց Զուրաբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով Փոստանջյանի թեկնածությունը, նշեց, որ իր կարծիքով այդ պաշտոնը զբաղեցնող մարդը չպետք է արմատական ընդդիմադիր լինի։ «Օմբուդսմենը չպետք է խիստ քաղաքականացված մարդ լինի։ Միայն այդ դեպքում նա կարող է արդար լինել»,- նշեց Զոհրաբյանը։

 

 

 

Լրահոս
0