00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշխարհի հետ, աշխարհից կտրված. քառասուն օր Մայր Աթոռում

© Sputnik / Asatur YesayantsСвященнослужители Эчмиадзина
Священнослужители Эчмиадзина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայր Աթոռում նորաթուխ քահանաներն իրենց առաջին ժամերգությունն են անցկացնում։ Այս տարի ձեռնադրվել է 12 քահանա, որից 10–ը ամուսնացյալ են, իսկ 2–ը` կուսակրոն։ Տարին հատկապես նշանակալի է նրանցից մեկի` Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի համար։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Նորաթուխ քահանան նոր է հրաժեշտ տվել սարկավագի աստիճանին, այդ պատճառով էլ ներկայանալիս շփոթվեց ու բառերը դադարներով արտաբերեց` Տեր Հրաչյա… քահանա Գյոզալյան։ Նա ընտանիքի երրորդ որդին է, որ ընտրել է հոգևոր ուղին։ Իսկ ծնողները որդիների որոշումը խանդավառությամբ են ընդունել։

«Հոգու կանչն ինձ առաջնորդեց դեպի ճեմարան, հետո էլ մի աշխարհ, որտեղ կծառայեմ իմ ժողովրդին։ Դաստիարակությանս ու եղբայրներիս օրինակով է, որ կանգնեցի այս ուղու վրա »,-ասաց քահանան։

Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանի համար այս տարվա փետրվարի 5-ը կրկնակի տոն է ու առանձնանում է մյուս բոլոր տարիներից. ծննդյան օրն է, որը նշում է հոգևոր մթնոլորտում։

«Քահանա ձեռնադրվելը չսպասված անակնկալ էր, որն Աստծո կամոք ստացվեց։ Ուրախ եմ, որ հոգևոր եղբայրներիս հետ եմ անցկացնելու ծնունդս»,-ասաց Տեր Հրաչյա քահանա Գյոզալյանը։

© Sputnik / Asatur YesayantsՏեր Հրաչյա քահանա Գյոզալյան
Священнослужитель Эчмиадзина - Sputnik Արմենիա
Տեր Հրաչյա քահանա Գյոզալյան

Քահանաներին ձեռնադրում է կաթողիկոսը կամ եպիսկոպոսը։ Նոր ձեռնադրված քահանաները, ըստ կարգի, 40 օր պահքի մեջ են։ Իսկ դա նշանակում է, որ 4 տասնյակ օր ու գիշեր պետք է դուրս չգան Մայր Աթոռի տարածքից, ոչ ոքի չայցելեն, ոչ էլ նրանց այցելության գան։ Բացի այդ, օրը 3 անգամ ժամերգություն են անցկացնում, անդադար ընթերցանության ու աղոթքների մեջ են։ 40 օր հետո, երբ ավարտվում է պահքը, նրանցից յուրաքանչյուրը առաջին պատարագն է կատարում։

«Մենք քառասունքի ընթացքում օրվա մեջ կատարում ենք 9 ժամերգություն, որ հաստատվել են հայրերի կողմից։ Քիչ առաջ կատարեցինք 3 ժամերգությունները»,-ասաց քահանան։

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Sputnik Արմենիային տեղեկացրին, որ քահանայական ձեռնադրության համար թեկնածուն պետք է ամենաքիչը մեկ տարի ամուսնացած լինի և երեխա ունենա։ Իսկ այրիացյալ քահանան կարող է դառնալ աբեղա կամ երկրորդ անգամ ամուսնանալ` համաձայն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդի սահմանած կանոնադրության։

Հերթական ժամերգությունից հետո երիտասարդ քահանաները զուսպ կեցվածքով, բայց անթաքույց փայլուն և ուրախ աչքերով դուրս եկան տաճարից. հանձն են առել մի ճանապարհ, որը գոհացնում է նրանց և ստիպում կրել պատասխանատվություն Աստծո ու ժողովրդի առջև։

Ասում են, որ Ձեռնադրությունը խորհուրդ է, որի միջոցով «Սուրբ Հոգին ընծայացուին իրավունք է տալիս կատարել խորհուրդներն ու սնել Քրիստոսի հոտը»։

© Sputnik / Asatur YesayantsՁեռնադրված քահանաները
Священнослужители Эчмиадзина - Sputnik Արմենիա
Ձեռնադրված քահանաները

 

Լրահոս
0