00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կավից սիրտն էլ գիտի սիրել

© Sputnik / Asatur YesayantsУроки по лепке глины в детдоме Харберда
Уроки по лепке глины в детдоме Харберда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանկատների սաները բոլոր երեխաների պես սիրո ու հոգատարության կարիք ունեն: Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե մանկատներում ապրող երեխաներն ինչպես են լրացնում ծնողական սիրո պակասը

Անի Լիպարիտյան, Sputnik.

Թվում է՝ ոչինչ չի խախտի լռությունը, միջանցքները վերջ չեն ունենա… Խարբերդ գյուղի մանկատան սենյակներից մեկում հաշմանդամի սայլակներին նստած երեխաների հայացքներում տխրությունն է ծվարել, չասված խոսքերը:

Սրանք այն երեխաներն են, որոնք չեն կարողանում խոսել և ընդհանրապես գրեթե ոչինչ անել չեն կարողանում: Անպաշտպան ու անօգնական հայացքներից կոկորդդ սեղմվում է:

Սպիտակ պատերի ու կիսամթի մեջ

Տղաներից մեկը բարձրաձայն ու անդադար լալիս է: Անկախ քեզանից պատճառ ես փնտրում՝ երևի սպիտակ պատերն են ճնշում, երևի մորն է կարոտել… Գուցե չարժե՞ր նրանց երկար ժամանակ նույն սենյակում թողնել:

Հաջորդ սենյակում, որտեղ երգող թութակները ոչ մի վայրկյան չեն լռում, ավելի մեղմ հիվանդություն ունեցող երեխաները կավագործությամբ են զբաղված:Սաներից մեկը անդադար նույն պատկերներն է ստեղծում կավից ` տուն, մարդուկներ, ավտոմեքենա:
Արտյոմը լսողական ու մոտորիկայի հետ կապված խնդիրներ ունի, սակայն մարդկանց հետ շփվում է աչքերով: Ժպտում է, ցույց տալիս, որ ամեն ինչ հասկանում է:

Ժամանակակից մասնագետները վստահեցնում են, որ կավաթերապիան դրական ազդեցություն է ունենում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ ու այլ խնդիրներ ունեցող երեխաների վրա: Հոգեբանները պնդում են, որ ագրեսիվ վիճակում գտնվող անձը, կավի հետ խաղալով, իր զգացմունքներն արտահայտելու միջոց է գտնում, անվստահ մարդիկ սովորում են վերահսկել իրավիճակը, իսկ շարժուն ու անհանգիստ անձինք կարողանում են կենտրոնանալ:

Հրաշագործ կավը

Աշխատասենյակը մի քանի ժամով մեծ արհեստանոցի է վերածվում: Երեխաների պատրաստած աշխատանքները կախված են պատերից, հոգատարությամբ շարված են դարակների վրա:

© Sputnik / Asatur YesayantsԽարբերդի մանկատանը
Уроки по лепке глины в детдоме Харберда - Sputnik Արմենիա
Խարբերդի մանկատանը

Ամենաակտիվ ու տաղանդավոր վարպետի անունը Համլետ է. նա կավե կուժ է պատրաստում: Խեցեգործության ուսուցիչը պատմում է, որ սկզբում նույնիսկ ձեռք չէր տալիս կավին, ասում էր՝ կեղտ է:  Հետո մի անգամ վարպետի հետ արձանիկ սարքեց ու ժամանակի ընթացքում դարձավ ամենալավ աշակերտներից մեկը:Դասարանում 60 երեխա կա, բոլորն էլ ջանք ու եռանդ չեն խնայում, որ իրենց սարքածն ամենալավը լինի, այլ հարց է, որ շատերի մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Երեխաներից ոմանք պարզապես խաղում են կավով:

Իսկ նրանք երբեք չեն կարողանա իրենց ձեռքը կավ վերցնել

Խարբերդի մանկատանը տարբեր հիվանդություններով ու արատներով երեխաներ կան, մեծ մասը՝ հենաշարժողական խնդիրներով:

Ասում են՝ «մի՛ դատիր, որ չդատվես», սակայն անհնար է չզարմանալ, թե ինչպես են ծնողները կարողանում իրենց կարիքն ունեցող սեփական երեխաներին լքել ու հավերժ դժբախտ դարձնել: Այն երեխաներին, որոնց այնքան շատ է պետք հոգատար ու անփոխարինելի ծնողական խնամքը:

Որոշ ծնողներ իրենց երեխաներին շաբաթը մեկ են այցելում, ոմանք՝ ամիսը մեկ, տարին մեկ, շատերն էլ ընդհանրապես մոռացել են նրանց գոյության մասին:

Վերջին տարիներին գիտնականները, մանկավարժները, դաստիարակներն ու տարբեր մասնագետներ վատ մտքերը ցրելու, ինքնազգացողությունը լավացնելու և լարվածությունից ազատվելու համար սկսել են թերապիայի տարաբնույթ ձևեր ուսումնասիրել և կիրառել պրակտիկայում: Իսկ մանկատներում ապրող հաշմանդամ երեխաներն այնքա՜ն ունեն դրանց կարիքը: Նրանք առանց այդ էլ զրկված են առօրյա ուրախություններից, ծնողների ու ընկերների հետ մշտական շփման հնարավորությունից:

Կարևոր չէ, թե մանկավարժներն ինչ միջոցներով են փորձում երեխայի ժպիտը վերադարձնել: Կարևորը՝ երջանկություն կա, պարզապես այն պետք է գտնել, զգալ ու ոչ մի կերպ բաց չթողնել ձեռքից, իսկ երջանկության անունը սեր է:

© Sputnik / Asatur YesayantsԽարբերդի մանկատանը
Уроки по лепке глины в детдоме Харберда - Sputnik Արմենիա
Խարբերդի մանկատանը

 

Լրահոս
0