00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուն ու կատվի դիմակներով «քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

© QahanaБарекендан
Барекендан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դիմակներով ուրախ շքերթ փետրվարի 7-ին՝ Բուն Բարեկենդանի տոնին: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները հրավիրում են մասնակցելու մեծ տոնախմբությանը, որտեղ ձմեռային տեղումնառատ օրը կգունավորվի տոնական տրամադրությամբ:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Վաղը փողոցներում շատերն անճանաչելի կդառնան: Մեկընդմեջ հնարավոր կլինի տեսնել շուն ու կատվի և հայկական լեռնաշխարհին բնորոշ այլ կենդանիների դիմակներով երիտասարդների: Իսկ նախկինում մարդիկ անգամ մրով ու ալյուրով էին պատում դեմքերը, աղջիկները տղաների, իսկ տղաները՝ աղջիկների հագուստներ են կրել անճանաչելի դառնալու համար: Սա Բուն Բարեկենդանի տոնի մի մասն է կազմում:

«Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու պատարագից հետո Երևանի 12 վարչական շրջանների պարողների ու դհոլահարների ուղեկցությամբ տոնի մասնակիցները կուղղվեն Ազատության հրապարակ: Ժամը 13:30-ին ձեր դիմակներով միացեք ուրախ շքերթին»,-ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի թեմական ծրագրերի համակարգող Հասմիկ Միրզոյանը:

Նա տեղեկացրեց, որ Ազատության հրապարակում տեղադրվելու է 5 հարթակ: Դրանցից մեկը նվիրված է լինելու Բուն Բարեկենդանի ծիսական դրվագներին:

Խոստումնալից է նաև հարթակներից մյուսը, որտեղ կներկայացվի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» ինտերակտիվ ներկայացումը, որի անունն անգամ հուշում է, որ դիտողները ևս իրենց փոքրիկ մասնակցությունը կունենան ներկայացմանը:
Հայկական քաղցրավենիքի սիրահարներին կհետաքրքրի հարթակներից երրորդը, որտեղ սիմվոլիկ գնով կվաճառվի Բուն Բարեկենդանի ուտեստը՝ Բխբխիկը:

«Բխբխիկը քաղցրավենիք է, որը բխբխկացնելու ենք յուղի մեջ: Լինելու են նաև այլ անուշեղեններ՝ հալվա, աղանձ և այլն: Ցուցահանդես-վաճառքի ամբողջ հասույթն ուղղվելու է բարեգործական նպատակների համար»,-պատմեց Հասմիկ Միրզոյանը:

© QahanaԲարեկենդան
Барекендан - Sputnik Արմենիա
Բարեկենդան

Միջոցառման ընթացքում ներկաները ազգային խաղերին ծանոթանալու կամ դրանք վերհիշելու հնարավորություն կունենան: Տոնի կազմակերպիչները խոստանում են ամեն ինչ անել, որ անգամ եղանակային վատ պայմանները չխոչընդոտեն ուրախ տրամադրությունը:

Սովորաբար բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի ու Մեծ Պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր ու անուշեղեններ: Մեծ Պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան:

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի՝ գիտության ծառի պտղից:

Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա ապաշխարությամբ, պահքով ու ողորմության հույսով սկսում է Մեծ Պահքի 40-օրյա ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Սուրբ Հարության տոնը:

Լրահոս
0