00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսանդրա Կասիմովայի հայկական աշխարհը

© Sputnik / Давид ГалстянМеждународная школа-пансион UWC Dilijan College
Международная школа-пансион UWC Dilijan College - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
UWC Դիլիջան քոլեջում դադարում ես երկիրդ որպես տիեզերքի կենտրոն ընկալել, ասում է Ալեքսանդրան

Դավիթ Գալստյան, Sputnik.

UWC Դիլիջան քոլեջում ուսանում է 190 աշակերտ` աշխարհի 63 երկրից: Նրանց թվում է նաև Ալեքսանդրա Կասիմովան, որը փոքր Հայաստանում իր համար նոր ու զարմանահրաշ աշխարհ է բացահայտել: Sputnik Արմենիային նա պատմել է իր ուսման ու Հայաստանի հետ ունեցած կապի մասին:

© МИД АрменииԱլեքսանդրա Կասիմովա
Ученица Международной школы-пансиона UWC Dilijan College Александра Кассимова - Sputnik Արմենիա
Ալեքսանդրա Կասիմովա

 

-Ալեքսանդրա, ո՞րն է ուսման հետ կապված քո ամենավառ հիշողությունը:

— Բազմաթիվ հիշողություններ ունեմ: Սակայն երևի ամենահետաքրքիր տպավորություններից մեկն այն է, որ ես սովորում եմ մի քանի երկրից ժամանած երեխաների հետ: Երբ ես Ռուսաստանում էի, պատրաստվում էի գալ այստեղ, ինձ համար դա մի անկրկնելի զգացում էր: Հիմա արդեն ընտելացել եմ, մի սենյակում ապրում եմ երեք աղջկա հետ, մենք ընկերություն ենք անում, մեկը Հայաստանից է, մյուսը` Մեքսիկայից, իսկ երրորդն էլ` Դանիայից:

Քոլեջում շատ լավ մթնոլորտ է: Երբ երեխաների ընտրության հարցերով զբաղվող UWC ազգային կոմիտեին նամակ էի գրում իմ տպավորությունների մասին, ոչ մի բացասական բան ասել չէի կարող, որովհետև այստեղ ամեն թարմ գաղափար ողջունում են և ընդունում: Քոլեջն անդադար շարժման մեջ է, անվերջ նոր բան է այստեղ կատարվում, անընդհատ փոխվում է:

-Հե՞շտ է լեզու գտնել այսքան բազմազգ թիմի հետ:

— Շատ հեշտ է: Ինձ նույնիսկ հարցրին, թե ինչպես եմ լեզու գտնում Ուկրաինայից ժամանած երեխաների հետ, պատասխանս մեկն է՝ շատ հեշտությամբ: Այստեղ նույնիսկ նման խնդիր չի ծագում: Սկզբնական շրջանում ես որոշակի լեզվի խնդիր ունեի, քանի որ դժվար էր անցնել անգլերենի ու օրը 24 ժամ խոսել այդ լեզվով: Իսկ հիմա դժվարանում եմ ռուսերեն խոսել (ծիծաղում է): Բոլորն այստեղ շատ բաց են շփման մեջ, կարծում եմ՝ սովորողների ընտրությունն առանձնահատուկ ձևով է արվում, քանի որ ընտրում են այնպիսի երեխաների, ովքեր ոչ միայն խելացի են ու բազմակողմանի զարգացած, այլև՝ հետաքրքիր ու շատ բաց:

-Կարծում ես, քեզ ա՞յդ պատճառով են ընտրել:

— Դե, չգիտեմ (ժպտում է), կարծում եմ… Հույս ունեմ, որ այո:

-Ի՞նչ մասնագետ ես պատրաստվում դառնալ: Ստանու՞մ ես անհրաժեշտ գիտելիքները:

— Ուզում եմ բժիշկ դառնալ: Ես դպրոցում 11 տարի եմ սովորել ու իրականում մտածում էի՝ արդյո՞ք երկու տարի էլ իզուր չեմ կորցնի: Երբ իմ համադասարանցիներն արդեն 3-րդ կուրս փոխադրվեն, ես այդ ժամանակ դեռ նոր կընդունվեմ: Սակայն այդ կասկածները շատ շուտ ցրվեցին, այն կրթությունն ու գիտելիքները, որոնք ես այստեղ ստանում եմ (IB Diploma ծրագրի ուսուցում — Sputnik) լրիվ այլ են: Ու պատճառն այն չէ, որ այստեղ ես բոլոր առարկաներն անգլերենով եմ սովորում: Այստեղ լրիվ այլ մոտեցում են ցուցաբերում: Բացի քիմիայից ու կենսաբանությունից, նաև պատմություն ու գերմաներեն եմ սովորում: Շատ հետաքրքիր է նաև այն պատճառով, որ դասավանդողները տարբեր երկրներից են: Կարծում եմ, որ ինձ համար սա բոլորովին նոր մակարդակ է:

-Գործնական պարապմունքները շա՞տ են:

— Այո´, շատ են, հատկապես գիտության ոլորտի ուսումնասիրությունները: Եթե դուք տեսել եք մեր լաբորատորիան, ապա կհասկանաք, որ այն չօգտագործելը հիմարություն կլիներ:

-Իսկ ծանրաբեռնվածությունը մե՞ծ է, հասցնու՞մ ես հանգստանալ:

— Հանգիստ կոչվածն այստեղ հարաբերական է: Իրականում դա շատ լավ է: Քանի որ բացի մեր կյանքի ակադեմիական կողմից, որը շատ լարված ու ծավալուն է, մենք բազմաթիվ արտադասարանային պարապմունքներ ենք ունենում, ընդ որում դրանք պարտադիր բնույթ են կրում: Դրանք սպորտային ու ստեղծագործական միջոցառումներն են, կարելի է ասել՝ դրանք նույնիսկ հանրօգուտ աշխատանքներ են: Յուրաքանչյուրն ընտրել է իր ուղղությունը: Օրինակ՝ ես տեղի դպրոցների աշակերտների հետ զբաղվում եմ կենսաբանության ու քիմիայի փորձեր անելով: Հանգստյան օրերին միշտ մի տեղ գնում ենք, միջոցառումները շատ են:

-Հասակակիցներիդ համեմատ ի՞նչ առավելություն ունես դու:

— Ես երևի այլ աշխարհայացք կունենամ: Գիտեմ, որ ասածս մի տեսակ միամիտ է հնչում, սակայն իրոք այդպես է, քանի որ միայն UWC Dilijan քոլեջում ես իսկապես սկսեցի ուրիշ կերպ նայել ամեն ինչին: Որովհետև, երբ սովորում ես բազմազգ միջավայրում, շփվում տարբեր երկրներից եկած ուսանողների հետ, ովքեր պատմում են իրենց երկրում տիրող իրավիճակի մասին, ավելի շատ ես սկսում մտածել նրանց մասին, այն երկրների մասին, որտեղից եկել են նրանք: Դադարում ես քո երկիրն ընկալել որպես աշխարհի կենտրոն:

-Այդ դեպքում ի՞նչ ես հասցրել տեսնել հայկական աշխարհում:

— Մենք շրջել ենք Հայաստանի մոտակա քաղաքներում: Եղել ենք Երևանում, Իջևանում: Մեզ մոտ հաճախ են նման այցելություններ կազմակերպում: Միշտ չէ, որ հասցնում ես մասնակցել բոլորին, քանի որ միջոցառումները շատ են: Երևան մենք գնում ենք ամեն շաբաթ:
Երբ ես ապրում էի Ռուսաստանում, Հայաստանի մասին ոչինչ չգիտեի: Միայն գիտեի, որ մոտ է գտնվում մեզ: Ես ամաչում եմ խոստովանել, բայց ես չգիտեի, որ Հայաստանում ապրող իմ հասակակիցները ռուսերեն գիտեն: Ես այդ մասին չգիտեի, կարծում էի, որ ռուսերեն միայն ծնողներիս հասակակիցներն են խոսում, քանի որ նրանք խորհրդային անցյալ ունեն: Դա իմ բացահայտումն էր:

Ես նաև ոչինչ չգիտեի Հայաստանի մշակույթի մասին: Իսկ այստեղ մենք արշավներ ենք ունենում, հին հայկական վանքեր ենք այցելում: Դա զարմանահրաշ մի բան է: Ռուսաստանում նման հին վայրեր չեմ այցելել: Կարծում եմ, որ Հայաստանի մասին ավելի շատ գիտելիքներ ստանալու շատ հնարավորություններ կունենամ:

-Հայաստանի հետ ունեցած կապդ կպահպանե՞ս:

— Դժվար հարց է, քանի որ այստեղ ես սովորեցի երկարաժամկետ ծրագրեր չկազմել: Ես շատ հայ ընկերներ ունեմ: Իհարկե, ես մտածում եմ, որ Հայաստանի հետ կապերս կամրապնդվեն: Կարծում եմ, որ գալու եմ այստեղ, հատկապես՝ Երևան: Ինձ դուր է գալիս այստեղ. յուրահատուկ զգացումներ եմ ունենում: Երևանի յուրաքանչյուր շենքում հայկական շունչ կա:

UWC Դիլիջան քոլեջը բարեգործներ Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացնում է IDeA հիմնադրամը։ Կրթական նախագծի գաղափարը ծագել է 2006 թվականին: Շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականի գարնանը: UWC Dilijan College-ը բացվել է 2014 թվականին:

 

Լրահոս
0