00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

© Minsk TopcityМинск
Минск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մշակույթի օրերի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայ-բելառուսական մշակութային համագործակցության շրջանակում և «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի ոլորտում 2014-2017թթ. համագործակցության մասին» ծրագրի հիման վրա` ս. թ. փետրվարի 8-11-ը Բելառուսի Հանրապետությունում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր:

Մինչ օրս նշյալ ձևաչափով Հայաստանում Բելառուսի մշակույթի օրեր անցկացվել են 2005, 2011 և 2014 թվականներին, իսկ Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր՝ 2007 և 2013 թվականներին: Հայաստանի և Բելառուսի մշակույթը ներկայացրել են հեղինակավոր կոլեկտիվներ և անհատ կատարողներ:

Այս տարի Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Մինսկում համերգով հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախումբը, Մ. Սավիցկու անվան պատկերասրահում կբացվի հայ ժամանակակից նկարիչների արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև Մինսկի ազգային գրադարանում կկազմակերպվի հայկական գրքերի ցուցահանդես:

Մշակույթի օրերի բացման գալա համերգը կկայանա փետրվարի 9-ին, Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում: Հայ նկարիչների ցուցահանդեսը կգործի փետրվարի 10-19-ը. կներկայացվի 13 նկարչի 60 աշխատանք:

Նույն օրերին Մինսկում կբացվի 23-րդ գրքի ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին Հայաստանն այս տարի մասնակցում է Պատվավոր հյուրի կարգավիճակով: Հայկական տաղավարում կներկայացվի պետական պատվերով ու աջակցությամբ, ինչպես նաև մասնավոր նախաձեռնություններով հրատարակված 200 միավոր գրականություն: Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայաստանի անկախության թեմայով հրատարակված գրականությունը: Հայկական տաղավարը ձևավորված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկներով և Հայաստանի անկախության 25-ամյակի խորհրդանիշ պաստառներով:

 

Լրահոս
0