00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակը ոչ թե հասարակության հայելին է, այլ նրա ամրոցը

© Photo : official site of the MoD of RAМинистр обороны Армении Сейран Оганян
Министр обороны Армении Сейран Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանում և պատմել բանակում տիրող իրավիճակի, դրական փոփոխությունների և սահմանին լարվածության զսպման մեխանիզմների մասին

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի- Sputnik. Հայկական բանակում կբացառվի գողական ժարգոնը, որը նվաստացնում է զինվորի պատիվն ու արժանապատվությունը, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

«Ամեն դեպքում, մինչև վերջ անողոք պայքարելու ենք դրա դեմ»,- պնդեց նա։

Նախարարը հավելեց, որ բանակում կոռուպցիոն երևույթների դեմ սկզբունքային պայքար է մղվում։ Որպես ապացույց` նա բերեց նորակոչիկների տեղաբաշխման օրինակը, որոնք արդեն մի քանի տարի հրապարակավ քաշում են իրենց ծառայության վայրի անունով թերթիկը։

Պաշտպանության նախարարի` արդեն ավանդական դարձած հանդիպումը շատ հետաքրքիր էր ոչ միայն դասախոսական կազմի, այլև հենց ուսանողների համար։ Պաշտպանության նախարարին լսելու էին եկել բազմաթիվ ուսանողներ, և պատճառը միայն այն չէ, որ գիտության գրանիտը «կրծող» երիտասարդների մեծամասնությունը շուտով զինվորական համազգեստ է հագնելու և շարք կանգնելու, այլ այն, որ բանակը մշտապես գտնվում է հայ հասարակության ուշադրության կենտրոնում։

«Յուրաքանչյուր ընտանիք բանակային կառույցներում ունի իր ներկայացուցիչը։ Առաջին հերթին հենց այդ ներկայացուցիչները պետք է մեր հասարակությանն ասեն, որ բանակում վերջին տարիներին հսկայածավալ աշխատանք է կատարվել, և այն ամենն, ինչ արվել է, կատարվել է միայն հօգուտ հասարակության»,- ասաց նախարարը։

Միաժամանակ նա նշեց, որ արգելել է բանակն անվանել հասարակության հայելի, ինչպես դա ընդունված է որոշ երկրներում։ «Դա ամենևին այդպես չէ։ Բանակը մեր պետության սահմանները թշնամուց պաշտպանող ամրոցն է։ Այդ ամրոցում կարող են ապրել և այդ կոլեկտիվի անդամ դառնալ միայն նրանք, ովքեր կընդունեն այն նորմերը և կանոնները, որոնք հաստատված են մեր ամրոցում։ Միայն այդպես մեր ամրոցն ուժեղ և անխախտ կլինի»,- ասաց Օհանյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ թույլ չի տա, որպեսզի հայկական բանակի մասին բացասական խոսեն, ինչպես դա ընդունված է մյուս բանակներում։

«Ոչ, հայերի համար, մեր երկրի համար բանակն ավելին է։ Եվ մենք ի զորու ենք այնպես անել, որպեսզի չհանդուրժենք բացասական երևույթները, արմատախիլ անենք դրանք։ Այդ աշխատանքն իրականացվում է, այն զգալի արդյունք է տալիս։ Եվ դա տեսնում ենք ոչ միայն մենք` հրամանատարական կազմը, այլև հասարակությունը»,- ասաց Օհանյանը։

Նա շատ թեմաներից խոսեց ուսանողների և դասախոսների հետ։ Տպավորություն էր ստեղծվել, որ պաշտպանության նախարարը որոշ իմաստով հաշիվ է տալիս ակադեմիական համալսարանական լսարանի առջև, որտեղից բանակ են գնում շատ երիտասարդ տղաներ (առնվազն` երկու տարով)։ Չէ՞ որ խելացի և համալսարանական կրթությամբ զինվորներ շատ են պետք բանակին։

Ինչպես նշեց նախարարը, բանակում բարձր են գնահատվում նաև մարդկային որակները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական հասարակությունում։ Ամեն դեպքում ԶՈՒ հրամանատարների համար զինվորի պատիվը, արիությունը, ազնվությունը կարող են ավելի կարևոր լինել, քան բանակային կարգապահությունը։

Խոսելով բարդ արտաքին քաղաքական իրավիճակի և այն դերի մասին, որն ունի հայկական բանակը տարածաշրջանում կայունություն պահպանելու գործում, նախարարը հատուկ նշեց հետևյալ փաստը. Օհանյանի խոսքով` հրամանատարական և զինվորական անձնակազմի հիանալի մարտական և բարոյական նախապատրաստման շնորհիվ հայկական բանակը յուրահատուկ նախադեպ է ստեղծում։

«Չէ՞ որ հաջողվում է համեմատաբար խաղաղ իրավիճակ պահպանել հակառակորդի հետ շփման գծում այն պայմաններում, երբ մեր ռազմատենչ հարևանն անընդհատ ցանկանում է մեծ պատերազմ սանձազերծել»,- ասաց նախարարը։
։

 

Լրահոս
0