00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Սուրեն Սուրենյանց
Բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ վարչապետի խոսույթն ավելի պարտվողական է դարձել. Սուրեն Սուրենյանց
09:47
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոլիվուդյան ժպիտ կամ հայ ատամնաբույժի ոսկերչական աշխատանքը

© Sputnik / Asatur YesayantsВрач-стоматолог Армен Бабаян
Врач-стоматолог Армен Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի ատամնաբուժական կլինիկաներից մեկի ատամնաբույժները հավաքվել են համեստ սեղանի շուրջ` իրենց մասնագիտական տոնը նշելու։ Փետրվարի 9–ին աշխարհի շատ երկրներում նշվում է ատամնաբույժի միջազգային օրը

Անի Լիպարիտյան, Sputnik.

Գառնիկ անունով այցելուն, դուրս գալով ատամնաբույժ Արմեն Բաբայանի սենյակից, ասաց. «Իմ դեպքում ոչ թե ատամ են տեղադրել, այլ ոսկերչական աշխատանք են կատարել»։

© Sputnik / Asatur YesayantsԲժիշկ–ատամնաբույժ Արմեն Բաբայան
Врач-стоматолог Армен Бабаян - Sputnik Արմենիա
Բժիշկ–ատամնաբույժ Արմեն Բաբայան

Ատամնաբույժի սենյակում այսօր ևս բազմամարդ էր` չնայած մասնագիտական տոնին։ Եվ նույնիսկ տոնական սեղանը չէր շեղում պրոֆեսիոնալների ուշադրությունը։ Նրանք ավելի շատ մտածում էին ոչ թե տոնի, այլ հնարավորինս արագ հաճախորդների մոտ վերադառնալու մասին։

© Sputnik / Asatur YesayantsԱտամնաբույժները նշում են իրենց մասնագիտական տոնը
Международный день стоматолога  - Sputnik Արմենիա
Ատամնաբույժները նշում են իրենց մասնագիտական տոնը

«Դրանով էլ հայ ատամնաբույժը տարբերվում է մյուսներից։ Նրա մոտեցումն այնքան կոմերցիոն չէ, ինչպես այլ երկրներում է։ Մեզանից շատերն իրենց այցելուների հետ աշխատում են ինչպես հարազատների հետ»,- Sputnik Արմենիային պատմեց բժիշկ-ատամնաբույժ Արմեն Բաբայանը։

«Ատամնաբուժական զբոսաշրջություն»

Բժիշկը կարծում է նաև, որ Հայաստանում ատամնաբուժական ծառայությունների գները մատչելի են, ինչի արդյունքում բազմաթիվ արտասահմանցիներ գալիս են Հայաստան` ատամները բուժելու։ Բաբայանը և նրա գործընկերները հաճախորդներ ունեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից և եվրոպական երկրներից։

Առողջապահության նախարարության տվյալներով` ատամնաբուժական ծառայությունների գները Հայաստանում 5-30 անգամ ավելի ցածր են, քան եվրոպական երկրներում, և 7-10 անգամ ավելի ցածր, քան ԱՄՆ-ում։

© Sputnik / Asatur YesayantsԱտամի պրոթեզ
Зубные протезы  - Sputnik Արմենիա
Ատամի պրոթեզ

Բացի այդ, Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ բոլորը ճանաչում են միմյանց։

«Այդ պատճառով հաճախորդների նկատմամբ վերաբերմունքն ավելի «ընտանեկան» է, ջերմ ու ավելի պատասխանատու։ Եթե ինչ-որ մեկը խորհուրդ է տվել այդ բժշկին, ապա փորձում ես արդարացնել դա։ Ամեն ինչ արվում է, որպեսզի այցելուն գոհ լինի։ Կարծում եմ, որ հայ բժիշկների 90 տոկոսն այդպես էլ վարվում է»,- ասաց Բաբայանը։

Հենց այդ պատճառով «ատամնաբուժական զբոսաշրջիկներին» դուր է գալիս Հայաստանում ատամ բուժելը։ Բացի այդ, աշխարհում չկա բուժման որևէ մեթոդ, որը չկիրառվի Հայաստանում։ Տեխնիկական հագեցվածության տեսանկյունից մեր երկիրը նույնպես ետ չի մնում։

Հայկական հոլիվուդյան ժպիտ

Հայաստանում անհրաժեշտ ամեն ինչ կա ատամնաբուժական զբոսաշրջությունը զարգացնելու համար, վստահեցնում է Հայաստանի գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը։

© Sputnik / Asatur YesayantsԱտամնաբուժական գործիքներ
Стоматологические приборы - Sputnik Արմենիա
Ատամնաբուժական գործիքներ

«Վերջին 10 տարիների ընթացքում ատամնաբուժության ոլորտում հեղափոխություն է տեղի ունեցել, հայ մասնագետները վերապատրաստում են անցել ուրիշ երկրներում, կիրառվում են բուժման նոր մեթոդներ, այդ ամենը բարձրացրել է երկրում ատամնաբուժության մակարդակը»,- լրագրողներին ասաց Գրիգորյանը։

Գլխավոր ատամնաբույժի տվյալներով` Հայաստանում այսօրվա դրությամբ աշխատում է շուրջ 1640 ատամնաբույժ, միջին հաշվարկներով` 10 հազար մարդուն բաժին է ընկնում 5 ատամնաբույժ։

 

 

 

Լրահոս
0