00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձկները խմել են գյուղացիների բոլոր ջրերը

CC BY-SA 3.0 / Herriot Guy / Corégone Сиг
Сиг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատի և Արմավիրի մարզերի շատ համայնքներ զրկվել են խմելու և ոռոգման ջրերից: USAID–ի հետազոտության համաձայն`պատճառը ձկնաբուծարանների օգտագործած արտեզյան ջրերի չկարգավորված ջրառն է

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի- Sputnik. Արարատի և Արմավիրի մարզերի շուրջ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի: — պարզվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» եռամյա ծրագրի շրջանակում կատարված հետազոտությամբ ։

ՄԶԳ-ի այս ծրագիրն ուղղված է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների պահպանմանը, քանի որ Հայաստանի տարածքի շուրջ 40 տոկոսը խմելու ջուր է ստանում հենց այդ պաշարներից։

«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի ստորգետնյա ջրային պաշարները զգալիորեն կրճատվել են։ Խնդիրը երկրի ջրային պաշարների կրճատման և ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի չկարգավորված ջրառի մեջ է։ Արդյունքում 30 գյուղ մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի»,- լրագրողներին է ասել Երևանում USAID գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը։

Նրա խոսքով` ջրի պակասությունը սպառնում է երկրի գյուղատնտեսական ոլորտին, նշված մարզերի սոցիալ-տնտեսական և բնապահպանական վիճակի վատթարացմանը, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգությանը, որի հովացման համակարգի համար օգտագործվում են ստորերկրյա ջրաղբյուրները։

Հայաստանի Ձկնաբույծների միավորման նախագահ Արթուր Աթոյանն էլ նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ջրային պաշարների կրճատման պատճառը ձկնաբուծարանների գործունեությունն է։

Նա նշեց, որ չգիտի այնպիսի գյուղ, որն առանց ջուր է մնացել, և այդ հարցով պետք դիմել «Երևան ջուր» ընկերությանը։

«Որքան ջուր օգտագործվում է, այնքան էլ վերականգնում է։ Իսկ USAID-ի ծրագիրն ուղղված է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ջրի ավելի խնայողաբար օգտագործմանը»,- լրագրողներին ասաց Աթոյանը։

Այնուհանդերձ, հետազոտությունը ցույց են տվել, որ 1983-2014թթ.-ին ստորգետնյա ջրերի տարածքը նվազել է երեք անգամ` 32 հազար հեկտարից հասնելով 10 հազար հեկտարի։

Հայաստանի բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նշեց, որ այս ծրագիրը կարևոր է, քանի որ կկանգնեցնի ստորգետնյա ջրային պաշարների կրճատումը։

USAID ծրագիրը կաջակցի կառավարությանը քաղաքական մշակման և տեխնիկական լուծումների կիրառման գործում` կենսական կարևորություն ունեցող ստորերկրյա ջրային պաշարների արդյունավետ օգտագործման նպատակով։

Ծրագրի ընթացքում կիրականացվի Արարատյան դաշտում առկա հորերի և ջրաղբյուրների գույքագրում, կստեղծվի հանրության համար հասանելի տվյալների համակարգ, ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգ կտեղադրվի ընտրված 10 ձկնաբուծարանում։

 

 

Լրահոս
0