00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանագետ. Իրանում բնակվող հայերն իրենց քրիստոնյա լինելը թաքցնելու խնդիր չունեն

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիա ռադիոկայանի հյուրն է իրանագետ Գարիկ Միսակյանը, ով երեք տարի սովորել ու աշխատել է Թեհրանում։ Նա պատմում է հայկական գաղութի այսօրվա կյանքի, հայկական եկեղեցիների ու դպրոցների մասին, թե ինչպես են հայ երիտասարդներն ապրում Իրանում և ինչու են մուսուլման երիտասարդները խաչ կրում:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայկական սփյուռքն Իրանում թերևս ամենահզոր գաղութներից մեկն է։ Արդեն մի քանի հարյուրամյակ է` հայերն այստեղ ամուր արմատներ են գցել ու պետության լիիրավ քաղաքացի են զգում` միաժամանակ պահպանելով հայկական գիրը, մշակույթն ու ինքնությունը։

«Հայկական համայնքը, հայ երիտասարդներն իրենց քրիստոնյա լինելը թաքցնելու խնդիր չունեն։ Իրանում խաչը կրոնի խորհրդանիշ է համարվում ոչ միայն հայերի, այլև մուսուլմանների մոտ, կարելի է մուսուլման երիտասարդների տեսնել, ովքեր խաչ են կրում։ Իհարկե, կրում են որպես զարդ, ոչ թե կրոնական նկատառումներից ելնելով։ Նրանք որևէ վատ դիրքորոշում չունեն խաչի, հայկական որևէ եկեղեցու կամ որևէ կրոնական դրսևորումների նկատմամբ»,- նշում է իրանագետ Գարիկ Միսակյանը։

Հայերի հիմնական մասը կենտրոնացած է Թեհրանում` հայկական երկու-երեք թաղամասում, իսկ Սպահանում գործում է հայկական Ջուղա համայնքը, որն այնքան էլ մեծ չէ։ Հայերն ապրում են խաղաղ, առանց տարաձայնությունների, որովհետև համայնքը շուրջ հինգ հարյուրամյակի պատմություն ունի։

Թեհրանում կան հայկական դպրոցներ, որոնք գործում են հայկական եկեղեցու և դեսպանատան հովանու ներքո, շաբաթ և կիրակի օրերին դպրոցներում մատուցվում է լիովին հայկական կրթություն։

Միսակյանը նշում է, որ Իրանում ապրող հայերն իրենց օտար չեն զգում, հայերին օտար չեն համարում անգամ ընդհանուր իրանական պետական համակարգում։

«Հայերը լիակատար քաղաքացիներ են և կրոնական ազատություններ ունեն։ Հայկական եկեղեցիներից գրեթե բոլորը գործում են։ Թեհրանում գործում է մի քանի հայկական եկեղեցի, կատարվում են հայկական եկեղեցական համայնքային ավանդական ծեսերը, և ավելի քան 500 տարի շարունակ հայկական համայնքը Իրանում ԻԻՀ ներկայիս և նախորդ պետությունների լիակատար մասն է կազմում»,- նշում է իրանագետը։

Ժամանակին պարսից թագավոր Շահ Աբասը, երբ որոշեց արշավել Հայաստան և մեծ թվով հայերի տանել Պարսկաստան, միակ բանը, ինչով կարողացավ հայերին ստիպել մնալ այնտեղ, հայկական եկեղեցի կառուցելն էր։ Եկեղեցու հիմնաքարերից 15-ը Սպահան տարան Էջմիածնի մայր տաճարից։ Այսօր այդ հիմնաքարերը պահվում են Վանք եկեղեցում, որը Իրանի գործող եկեղեցիներից և թանգարաններից մեկն է։

Իրանագետը նշում է, որ թեև Իրանը իսլամական պետություն է, այնուհանդերձ հայկական համայնքի և քրիստոնյա հայ համայնքի նկատմամբ որդեգրել է բավական հանդուրժողական քաղաքականություն։

Սեֆյան դարաշրջանից սկսած` հայկական համայնքը որևէ խոշոր կրոնական բռնության չի ենթարկվել, ստիպողական հավատափոխություն նույնպես չի եղել, հակառակը ամբողջ Իրանում պահպանվել են բավական մեծաթիվ հայկական եկեղեցիներ, որոնք նաև ԻԻՀ մշակութային ժառանգություն են համարվում և հովանավորվում են պետության կողմից։

Լրահոս
0