00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը խուսափում է ընտրակեղծիքից

Բաժանորդագրվել
ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը խոսել է ընտրական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների, մասնավորապես էլեկտրոնային համակարգի կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Հայաստանը երբեք որևէ բան չի անում ինչ-որ կառույցների հաճոյանալու կամ նրանց պահանջները բավարարելու համար, փետրվարի 11-ին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Հրայր Թովմասյանը։

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունը մեզ է պետք։ Մենք շահագրգիռ ենք, որ դիտորդական առաքելությունները շատանան և ընդլայնվեն»,- վստահեցրեց Թովմասյանը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարը ներողություն խնդրեց իր արտահայտության համար, բայց ասաց, որ այս պահին ոչ ոք չգիտի ինչ է էլեկտրոնային քվեարկությունը. մեկը լսել է, մեկը տեսել է, մեկին պատմել են։

Այն երկրներում, որտեղ վստահություն չկա ընտրության նկատմամբ, խորհուրդ է տրվում էլեկտրոնային համակարգը, որը կոչված է ապահովելու վստահության բարձրացումը։

Թովմասյանը նշեց, որ խնդրի լուծումը պետք է տեսնել հետևյալ համատեքստում` այդ համակարգերը պետք է պատրաստված լինեն միջազգային ասպարեզում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից, դրանք պետք է անցնեն միջազգային աուդիտ, դրանց երաշխավորը պետք է լինեն միջազգային կառույցները, որպեսզի այդ համակարգերն անձեռնմխելի լինեն։

Ըստ նրա` ոչ ոք չի կարող մուտք գործել համակարգ և ինչ-որ բան փոխել։ Եթե դրանք չգործեն, ապա նորից պետք է մտածել քվեարկությունն ավանդական թղթային եղանակով կատարելու մասին։

Թովմասյանը մանրամասնեց, որ էլեկտրոնային եղանակով քվեարկելու դեպքում անձը պետք է նույնականացվի։ Սա առաջին փուլն է, երկրորդ փուլը բուն քվեարկությունն է։

«Կան տերմինալներ, որոնց վրա նշված են թեկնածունների անունները կամ կուսակցությունը, հպվում ես մատով, նշանակում է, որ արդեն քվեարկել ես։ Կարող է զուգահեռ նաև քվեաթերթիկը տպվել»,- ասաց նա։

Грайр Товмасян - Sputnik Արմենիա
Հրայր Թովմասյան. «Շատով ձվածեղ ուտելն ու օրենք գրելը լավ չէ»

Երրորդ փուլը խելացի քվեատուփերն են։ Երբ քվեաթերթիկը պետք է մուտք արվի արկղ, այդ դեպքում այն ավտոմատ հաշվում է, թե ում օգտին է քվեարկվել։ Երկրորդ և երրորդ կետերի ներդրումը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե այդ համակարգերը որքանով անցած կլինեն միջազգային աուդիտ և պատրաստված կլինեն միջազգային հեղինակություն ունեցող կազմակերպության կողմից։

«Քաղաքացին հստակ կհասկանա, որ այդ համակարգերն անձեռնմխելի են ցանկացած հաքերի համար»,- ասաց Թովմասյանը։

Նա ցավով նշեց, որ որոշ քաղաքական ուժեր չեն մասնակցում ընտրական օրենսգրքի մասին նոր օրենքի քննարկմանը։

 

 

Լրահոս
0