00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեհրանից Թբիլիսի Երևանով և առանց վիզայի

© Sputnik / Александр ИмедашвилиТбилиси зимой
Тбилиси зимой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի կառավարությունն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար, ինչը, հայ փորձագետների կարծիքով, կբերի զբոսաշրջիկների հոսքի ավելացման և Թեհրան–Երևան–Թբիլիսի եռակողմ հարաբերությունների խորացման

Լաուրա Սարգսյան, Sputnik

Վրաց-իրանական հարաբերությունների ակտիվացում է նկատվում վերջին ժամանակներում, մասնավորապես փետրվարի 15-ից Իրանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ կսահմանվի։ Այդ մասին հայտարարվել է փետրվարի 8-ին Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալախանիայի և Վրաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Թալեբ Ֆարիի հետ հանդիպման ժամանակ։

Վրաստանի կառավարության որոշմամբ` 2016թ.-ի փետրվարի 15-ին կրկին ուժի մեջ կմտնի «Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև սովորական անձնագիր ունեցող մարդկանց համար վիզաները երկկողմանի կերպով չեղյալ հայտարարելու մասին» համաձայնագիրը։

Համաձայնագրի համաձայն` Վրաստանի քաղաքացիները, որոնք սովորական անձնագրեր ունեն, կարող են 45 օր առանց վիզայի գտնվել Վրաստանում` սկսած ժամանելու օրվանից։

Միաժամանակ վրացական կողմը երկրորդ անգամ է չեղյալ հայտարարում մուտքի արտոնագրի ռեժիմը։ Առաջին անգամ առանց վիզայի ռեժիմ էր սահմանվել 2011թ.-ին և դադարել գործել 2013թ.-ին։

Օրերս «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Վրաստանում Իրանի դեսպանի տեղակալ Մոհսեն Քեբրյայը նշել է, որ վիզային ռեժիմի սահմանումը բացասական է անդրադարձել երկու երկրների միջև զբոսաշրջային և առևտրային կապերի վրա։

«Վիզային ռեժիմի ներմուծումը բացասաբար է անդրադարձել գործարարների և զբոսաշրջիկների` Վրաստան մուտք գործելու վրա։ Եթե 2012-2013թթ.-ին առևտրաշրջանառությունը 200 մլն դոլարի սահմաններում էր, այսօր այն չի հասնում նույնիսկ 130 միլիոնի։ Հիմա մենք բոլոր պայմաններն ունենք երկկողմ հարաբերությունները խորացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քեբրյայը։

Վրաստանը «ՈՉ» ասաց վիզային

Առանց վիզայի ռեժիմի մեկնարկը տրվել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և Իրանի նախագահ Հասան Ռուհանիի միջև հեռախոսազրույցից հետո, որի շրջանակում կողմերը քննարկել են առևտրատնտեսական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր։

«Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներմուծումը ցույց է տալիս միջպետական, առևտրատնտեսական հարաբերությունները խորացնելու և իրանցի զբոսաշրջիկներին վերադարձնելու` պաշտոնական Թբիլիսիի ցանկությունը։ 2010թ.-ին երկիր է ժամանել 21 300 զբոսաշրջիկ Իրանից, իսկ 2012թ.-ին Վրաստան այցելած իրանցիների թիվն աճել է մինչև 89 000։ Վիզային ռեժիմի ներմուծման արդյունքում Իրանից զբոսաշրջիկների քանակը կրճատվել է` 2015թ.-ին կազմելով 25 000 մարդ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմն ազդել է ոչ միայն երկրի զբոսաշրջային ոլորտի, այլև փոքր և միջին բիզնեսում իրանական ներդրումների վրա։ Վրաստանը, փորձելով հաճոյանալ արևմտյան գործընկերներին, առաջին հերթին` Իսրայելին, հեռացել էր Իրանից, իսկ Հայաստանը, հակառակը, բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր խորացնել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները։

Երկրի միջուկային ծրագրին վերաբերող միջազգային պատժամիջոցները չեղյալ հայտարարելը կանաչ լույս դարձավ վրաց-իրանական կապերի նորացման համար, ինչը բխում է նաև Թբիլիսիի արևմտյան գործընկերների շահերից։

«Հայաստանը շատ կարևոր աշխարհագրական դիրք ունի` որպես Վրաստանն Իրանի հետ կապող երկիր։ Իսկ առևտրաշրջանառության մեծացումը և Իրանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքի ավելացումը որոշ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին։ Խթան կարող է դառնալ նաև Հայաստանի կողմից իրականացվող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության նախագիծը, որը սկսվում է հայ-վրացական սահմանից և հասնում մինչև հայ-իրանական սահման»,- նշեց Մելիքյանը։

Եռակողմ զբոսաշրջություն

Բոլոր այս իրադարձությունները ենթադրում են Հայաստանի կարևորության մեծացում` որպես Իրանը և Վրաստանը կապող տարանցիկ երկիր, և դա վերաբերում է ոչ միայն էներգետիկ ոլորտին, այլև առևտրատնտեսական և զբոսաշրջության բնագավառներում։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Վրաստանի կողմից Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի սահմանումը չի ազդել Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա։

«Վիզային ռեժիմի չեղյալ հայտարարելը կարող է Վրաստանն ավելի գրավիչ դարձնել, և դա կավելացնի Հայաստանի տարածքով դեպի Վրաստան Իրանի քաղաքացիների հոսքը։ Մեր երկիրը գրավել և գրավում է իրանցիներին։ Երեք երկրների միջև զբոսաշրջային կապերն ունեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, սոցիալական և միջմշակութային առավելություններ»,- ասաց Ապրեսյանը։

Նա նաև հավելեց, որ իրանական շուկայի համար ձևավորվում են Հայաստան-Վրաստան զբոսաշրջային փաթեթներ, որոնց միջոցով իրանցիները կարող են այցելել այդ երկու երկրներ։ Անկախ քաղաքական հարցերից` զբոսաշրջիկները միշտ այցելել են ինչպես Հայաստան, այնպես էլ Վրաստան։

«2011թ.-ին Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է ավելի քան 134 հազար։ 2012-2013 թթ.-ին Իրանում ազգային արժույթի արժեզրկման պատճառով զբոսաշրջային հոսքը զգալիորեն կրճատվել է։ 2012թ.-ին այցելուների թիվը կրճատվել է մինչև 110 հազար, 2013թ.-ին կազմել է 95 հազար։ 2014թ.-ին ցուցանիշն աճել է և հավասարվել 2012թ.-ի թվին` 110 հազար»,- նշեց Ապրեսյանը։

Նրա խոսքով` 2014թ.-ի համեմատ 2015թ.-ին Իրանից Հայաստան այցելուների թիվն ավելացել է 24 տոկոսով` կազմելով 144 հազար։ Իրանցիները Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր «բացահայտել» են 2007-2008թթ.-ին։

 

 

Լրահոս
0