00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրնդեզի խորհուրդը երգով, կրակով ու երիտասարդների օրհնությամբ

© Sputnik / Асатур ЕсаянцНастоятель церкви имени Святого Григория Просветителя иерей Акоп Хачатрян и Лусине Мкртчян
Настоятель церкви имени Святого Григория Просветителя иерей Акоп Хачатрян и Лусине Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 13-ին նշվում է Տեառնընդառաջը, որը ժողովուրդը նաև Տրնդեզ է անվանում, Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ասուլիսը մեկնարկեց նախատոնական մթնոլորտում, «Հավատամք» երգչախմումբը շարականներ երգեց ներկաների համար։

Տոնի հիմքում աստվածաշնչյան պատմություն կա։ Հիսուս Քրիստոսի ծնվելուց 40 օր հետո ծնողները` Հովսեփն ու Մարիամը, պետք է նրան բերեին տաճար Աստծուն ներկայացնելու։

Այդ ժամանակ Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ էր ապրում, որը տեսիլք էր ունեցել այն մասին, որ կլքի աշխարհը այն ժամանակ, երբ կհանդիպի Հիսուսին կամ Մովսեսին։ Եվ այդ օրը, երբ Մարիամն ու Հովսեփը 40 օրական նորածնին բերեցին եկեղեցի, Սուրբ հոգին Սիմեոնին մատնացույց արեց, որ սա հենց այդ մանուկն է։

«Այստեղից էլ և եկել է այդ ավանդույթը, որի համաձայն 40 օրական երեխան ներկայացավ Հիսուսին, այնպես ինչպես և մենք ենք այս տոնի ժամանակ ընդառաջ գնում Աստծուն», — նշեց Տեր Հակոբ Խաչատրյանը։

Քահանայի խոսքով` մարդն այսօր բազմաթիվ գայթակղություններով է շրջապատված, և մեզանից յուրաքանչյուրը պետք է գնա ընդառաջ հոգևոր, քրիստոնեական արժեքներին։

Ի սկզբանե այս տոնն ասոցացվում էր պտղաբերության ու ամուսնական արարողակարգի հետ, քանի որ այս օրը մի շարք միություններ էին ծնվում։ Եվ այսօր այս տոնը պահպանում է նախկին խորհուրդը։

© Sputnik / Арам Нерсесян«Հավատամք» երգչախումբը
Хор Аватамк исполнил шаракан во время пресс-конференции - Sputnik Արմենիա
«Հավատամք» երգչախումբը

«Փետրվարի 13-ի երեկոյան սկսվում է նախատոնակը, որից հետո, վառում են կրակը։ Տոնական արարողությունն անցկացվում է փետրվարի 14-ին։ Ըստ ավանդույթի` մի շարք միջոցառումներ են կազմակերպվում», — ասաց քահանան։

Քրիստոնեական կանոնի համաձայն` ամեն տարի փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո վառվում են կանթեղները։ Նախատոնակի արարողության ավարտից հետո եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկները՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, և տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ:

 

 

Լրահոս
0